Տիտով . “Մովսիսյան և Էմենիկե, դուք էլ խփե՛ք,
ապացուցե՛ք”
Մոսկովյան “Սպարտակ”-ի նախկին կապիտան Եգոր Տիտովը հարցազրույց տվեց, որում նրան խնդրեցին գնահատել “Սպարտակ”-ի հարձակվողին՝ Արտյոմին, ով հիմա խաղում է “Ռոստով”-ում, իր դեբյուտային խաղին երկու միավոր վաստակելու վերաբերյալ:
“Հենց Արտյոմի համար է կարևոր ցույց տալ, որ տեսեք դուք ինձ տվեցիք, ես էլ գոլ եմ խփում: Իհարկե բոլորը այդպես կվարվեին նրա իրավիճակում: Բայց Արտյոմին հենց այդպես չեն տվել՝ նա պարտվում էր մրցակցությանը: Եվ հիմա հարց ունեմ “Սպարտակ”-ի հարձակվողներին՝ Մովսիսյանին և Էմենիկեին: Քանի որ տվել են իրենց մրցակցին , իսկ նա հենց առաջին խաղի ընթացքում երկու գոլ է խփել՝ դուք էլ խփե՛ք, ապացուցե՛ք, պատասխանե՛ք, ինչու՞ եք դուք “Սպարտակ”-ում, իսկ Արտյոմին “վարձով են տվել” և այս հարցը կքննարկվի ամբողջ սեզոն, եթե Արտյոմը չդադարի գոլեր խփելը,- մեջբերում է Տիտովի խոսքերը "Советский спорт" թերթը:
Պատրաստեց ՝ Մարիամ Բաբուխանյանը