ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԲԱՆԻՑ ԲԵԽԱԲԱՐ
Հուլիսի 12-ին ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ՙՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության՚ 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին կետով:
Այս տեղեկությունը, որը հաստատեցին ՀՀ Ոստիկանությունից, ամենեւին էլ զարմանալի չէր, հաշվի առնելով, որ Արարատի մարզը եւս ներգրավված էր դիզվառելիքի եւ պարարտանյութերի թալանային հայտնի պատմության մեջ:
Բայց ահա, միանգամայն զարմանալի էր այս հարցում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հրապարակային դիրքորոշումը. մարզպետը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անկեղծորեն զարմացել էր, թե. ՙԻնչո±ւ եք ինձ այդ հարցը տալիս: Ես Ձեզ ոչինչ չեմ կարող ասել՚: Մի խոսքով` գնացեք, իրավապահներին հարցրեք:
Այդպիսով, այն տպավորություն էր, որ խոսքը ոչ թե իր ղեկավարությամբ գործող մարզպետարանի աշխատակցի ՙխմբակային յուրացման՚ ¥իհարկե, եթե մեղադրանքները դատարանում ապացուցվեն¤ մասին է, այլ իր հետ ոչ մի առնչություն չունեցող հեռու-հեռավոր մի բանի: Եվ սա այն դեպքում, երբ Էդիկ Բարսեղյանը միշտ էլ աչքի է ընկել իր ճարպկությամբ, ՙշուստրիությամբ՚, այսինքն` ընկալվում էր մի այնպիսի կոփված պաշտոնյա, որին խաբելն այնքան էլ հեշտ բան չէ: Եվ ահա, երբ մարզպետն այդպես անկեղծորեն զարմանում է, թե ինչո±ւ են իրեն հարցնում իր իսկ պաշտոնյային վերագրվող հանցանքների մասին, ապա ստացվում է, որ բոլորս սխալվել ենք, որ պարոն Բարսեղյանը մի միամիտ եւ անճարակ չինովնիկ է, որին հեշտությամբ իր իսկ աշխատողները կարող են ֆռռացնել ու ՙառանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ՚ յուրացնել: Այսինքն` վաղը-մյուս օրն էլ չզարմանանք, եթե պարզվի, որ մարզպետարանի գույքն էլ են թալանել-տարել, իսկ մարզպետը բանից բեխաբար, իր սենյակում նստած է: Եվ այս դեպքում հարց է ծագում, թե նման մարդն ի±նչ է անում մարզպետի պաշտոնում: Բայց մյուս կողմից էլ, եթե պարզվի, որ պարոն Բարսեղյանն իրոք այդ միամիտ մարդը չէ...
Ինչեւէ, փորձեցինք Էդիկ Բարսեղյանից ստանալ մեզ հետաքրքրող այս հարցերի պատասխանները, սակայն չհամաձայնեց հեռախոսով որեւէ հարցի պատասխանել. ՙՈրոշել եմ, սրանից հետո էլ հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Եկեք մարզպետարան, խնդրեմ, ցանկացած հարցի կպատասխանեմ՚: Մենք, իհարկե, կփորձենք այցելել պարոն Բարսեղյանին, գոնե հարցնելու համար, թե կարո±ղ է այլ վարչության պետեր էլ են փորձում ՙխմբակային՚ յուրացումներ կատարել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
↧
ՙԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԲԱՆԻՑ ԲԵԽԱԲԱՐ
↧