ՙՉԵՄ ԿԱՐԱ ՙԿԱՆԿՐԵՏ՚ ՔՈ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՄ՚
Արդեն մի քանի օր է, ինչ անժամկետ հացադուլի մեջ է ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ով նաեւ ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ շքանշանի ասպետ է: Վերջինս այս կերպ փորձում է պայքարել արդարության եւ իրեն հասանելիք գույքի, թոշակի, բնակարանի համար: Իսկ բոլորովին վերջերս, ԱԺ գարնանային վերջին քառօրյային միաձայն օրենք ընդունվեց Երկրապահի մասին: Սրա հետ կապված` ՙԻրավունք՚-ը հարց ուղղեց Արցախի նախկին հրամանատար, իսկ այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, թե ինչպե±ս է վերաբերվում հրամանատար-պատգամավորը Երկրապահի մասին օրենքին, որի հետ կապված շատերը պարզապես կարծիք էին հայտնել, որ դա ավելի շատ բարի կամքի դրսեւորում էր, քան իրատեսական օրենք:
-Կգա ժամանակը կիմանանք, ինչքանով ա գործելու էդ օրենքը, ինչ կարգավիճակում: Եթե պակաս բաներ կլինեն` կլրացնենք, այսքանը կարամ ասեմ:
- Իսկ ինչպե±ս է պետք այդ օրենքը աշխատեցնել` ըստ Ձեզ:
- Օրենքը նոր ենք ընդունել, իսկ հետագայում, եթե տեսնենք չի արդարացնում, ուրիշ բաներ կավելացնենք, որպեսզի լիարժեք տիրապետենք այդ կարգավիճակին, որպեսզի հնարավորության սահմաններում ազատամարտիկների կարգավիճակը գա հասնի էն աստիճանի, որ գոնե 60 տոկոս տանենք դեպի լավը:
- Այնուամենայնիվ, Դուք գտնում եք, որ այդ օրենքում լրացումնե±ր են հարկավոր:
- Հիմա էդ ուղղությամբ աշխատում ենք, տեսնենք ինչքանով կբավարարի, եթե չի բավարարի, կարող ենք հետո նորից դիմենք հանրապետության նախագահին, ինչ-որ բանով էլ տենանք իրենք ինչով օգտակար լինեն, այդ օրենքները իրագործելու համար:
- Պարոն Մովսիսյան, ցանկանում ենք ուղիղ հարցնել` Ձեր կարծիքով` որտե±ղ է ընդդիմությունը:
- Հիմա էդ հարցը տալիս եք` ես չեմ կարող պատասխանել:
- Որպես Աժ պատգամավոր, ինչպե±ս եք վերաբերվում այսօրվա ընդդիմությանը:
- Հիմա ես քեզ չեմ կարա ասեմ` որպես պատգամավոր, դու ո±վ ես, օրինակ, հարցնում, ներկայանում ես, որ լրագրող ես, այ, ըտեղ չեմ կարա ՙկանկրետ՚ քո բոլոր հարցերին պատասխանեմ: Հաջող:
Հաջողը էլի հաջող, բայց առաջին հարցին պարոն Մովսիսյանը իր խոսքով ասած` ՙկանկրետ՚ պատասխանեց, իսկ թե ինչու երկրորդ հարցից արդեն չճանաչեց մեր ով լինելը, այ էս արդեն ՙկանկրետ՚ հարցական մնաց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ