ՆՈՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՅԴ-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Պռոշյանի համայնքապետի ընտրությունների հետ կապված Երեկ ՀՅԴ Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված էր, թե ընտրությունների ժամանակ գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք: Նորընտիր գյուղապետ ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, բնականաբար, հակառակ կարծիքի է. ՙՈչ մի նման բան չկա: Ես ընտրությունների օրն էլ եմ ասել, որ նման բան տեղի չի ունեցել: Ընտրությունները թափանցիկ են եղել, ու բոլորն էլ տեսել են... Մեր գյուղը դաշնակցական չէ, այլ կան դաշնակցականներ: Մեր գյուղում պռոշյանցիներ են ապրում` մեր համագյուղացիները, ովքեր ընտրում են իրենց կամքի թելադրանքով՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ