Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՖԱՆՏԱԶԻԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է

$
0
0

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ
ՖԱՆՏԱԶԻԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է


Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա  վերջին միջադեպից հետո ադրբեջանական բանակը փակել է Երեւան-Թբիլիսի մայրուղին: Թե իրականում ո±րն է եղել վերջին միջադեպը, եւ արդյո±ք ադրբեջանցիները այդքան տգետ են համարում սեփական ժողովրդին` նման հայտարարություն տարածելով, ճշտեցինք Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. ՙ16-17-ի եւ 17-18 երեկոյան եղել են կրակոցներ ադրբեջանական կողմից: Առաջին օրը հայկական կողմից պատասխան կրակոց չի եղել, իսկ արդեն երկրորդ օրը, այսինքն` 17-18 երեկոյան հայկական կողմը պատասխան կրակոց է արձակել, որից հետո ադրբեջանական կողմը լռել է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հաշվի առնելով ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ պահվածքն ընդհանրապես տեղեկատվաքարոզչական դաշտում, ապա ամեն ինչ էլ կարելի է սպասել, այսինքն` եթե վաղը հայտարարեն, որ Բրազիլիա, Ուրուգվայ թռիչքների վերահսկողությունը նրանք են սահմանում, ապա դա հավատալի է՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles