Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՙԲՈՒՏԻՐԿԱՅԻ՚ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

$
0
0

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՙԲՈՒՏԻՐԿԱՅԻ՚ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


Քննիչին վախեցրել է Հրաչյա Հարությունյանի ինքնասպանություն գործելու ցանկության մասին խոսքը: Այս դեպքում փորձաքննություն անցկացնելու համար երկու առիթ կար` գործում անպայման պետք է լինի մեղադրյալի հոգեկան առողջության մասին տեղեկանքը, եթե քննիչը կկատարի միջազգային հարցում` արդյոք Հրաչյան գրանցված էր հոգեբույժի մոտ բնակության վայրում, ապա պատասխանը կարող է գալ 6 ամսվա ընթացքում: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել փորձաքննությունն անցկացվել Ռուսաստանում, ինչը կտեւի 1 ամիս:
Երկրորդը` վթարից հետո Հարությունյանի մոտ ի հայտ է եկել ուղեղի ցնցում: Այդ վիճակը պահանջում է գտնվել բժշկի վերահսկողության ներքո:
Երրորդը` անմիջապես վթարից հետո, երբ Հրաչյաjին հայտնել են զոհվածների թվի մասին, նա խոսում էր ինքնասպանության վերաբերյալ, բացի այդ` Հրաչյաjի հարազատները նշում են, որ նա Լեռնային Ղարաբաղի պատերազմում ստացել է կոնտուզիա: Եվ այդ ինֆորմացիան քննիչները չեն կարող թողնել առանց ուշադրության:
Ինչպես նշում է Հրաչյայի փաստաբան Ալեքսանդր Մելցեւը` Հրաչյան այժմ գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական պալատում: Այդ բաժանմունքում կան շատերը, ովքեր կարող են ինքնասպանություն գործել: Եվ դատելով ամեն ինչից` սովորական բանտախուց Հարությունյանին երկար ժամանակ դեռ չեն տեղափոխելու: Ուղեղի ցնցումից բացի` ջարդված է նաեւ նրա ձեռքը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles