Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Շնորհակալ են Մոլդովայի օմբուդսմենին

$
0
0

<Ղարաբաղի ադրբեջանական  համայնքը> շնորհակալ է

Մոլդովայի օմբուդսմենին

 

Ադրբեջանական news.az կայքը գրում է, որ <Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքը> շնորհակալական նամակ է ուղղարկել Մոլդովայի օմբուդսմեն ՝ Աուրելի Գրիգորիուին: Նամակում ընդգծվում էր այն փաստը, որ Մոլդովայի օմբուդսմենը օբյեկտիվ դիրքորոշում է հայտնել Երևանում հուլիսի 4-ին  կայացած միջազգային համաժողովի ժամանակ և իր բարոյական աջակցությունը շատ տեղին էր, հատկապես այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը, օգտագործելով երկակի ստանդարտներ, ցույց է տալիս անտարբերությունը միլիոնավոր փախստականների ու ներքին տեղահանված գաղթականներին ճակատագրերի նկատմամբ: Այնուհետև ասվում է, որ Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիայի պատճառով, ադրբեջանցիներից շատերը կորցրել են իրենց հողերը և կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրների առջև:

«Դուք մեզ վստահեցրել եք, որ համաշխարհային հանրությունը խոսելու է մեր սոցիալական խնդիրների մասին եւ նպաստելու է  հակամարտության արագ լուծման եւ մեր իրավունքների վերականգնմանը », ասվում է նամակում:


Պատրաստեց՝ Մարիամ Բաբուխանյանը


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles