ՍԱ ՁԵ՛Ր ԵՐԿԻՐՆ Է, ՈՉ ԹԵ ԳԾԱՏԵՐԵՐԻ
Image may be NSFW.
Clik here to view.ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր անդրադառնալով ՀՀ քաղաքացիների սոցյալ- տնտեսական վիճակին և թանկացումների առաջ բերած դժգոհությանը, ասաց.
«Իշխանությունները իրենց ձևաչափից դուրս են գալիս: Այս տարի հասարակությանը շատ հուզող հարցի վերաբերյալ մեր պաշտոնատար անձինք հանդես եկան: Մեկը գազի գնի թանկացումն է, մյուսը տրանսպորտի գնի թանկացումը: Երկու դեպքում էլ բարձր պաշտոնատար անձինք սուտ ասացին: Բոլոր սոցցանցերում դրված է թե՛ էներգետիկ հարցերով թանկացումների սպասումների վերաբերյալ, և թե՛ տրանսպորտի հարցերով մոկնաբանությունները: Այսինքն, առաջինը արձանագրենք, որ իշխանությունները ստախոսում են: Իսկ հասարակությունը փորձում է դրիմադրել»:
Պարոն Ասատրյանը ասաց, որ երեկ ականատես է եղել է թե ինչպես են երիտասարդները թռուցիկներ բաժանում և հորդորում մարդկանց 100 դրամից ավել չվճարել: Նա ասաց, որ ինքը իր հերթին երեկ արձանագրել է բազմաթիվ խախտումնել երթուղայինի վարորդների կողմից, երթուղայինները աշխատում են գերբեռնված և ինքը այդ մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանին:
Պարոն Ասատրյանը կոչ արեց հայաստանցիներին.«Էս երկիրը ձեր երկիրնա, ոչ թե երթուղայինի տիրոջը, նա իր բոլոր հարցերը լուծել է, ինքը միայն մի խնդիր ունի, որ գերշահույթները չպակասեն: Ամեն ինչ անելու են, նա պայքարելու է քաղաքական իշխանության համար, գիտեք չէ՞ պառլամենտում նստած պատգամավորներից քանիսը ունեն գծեր»:
Ինչ վերաբերվում է քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկ-հիմնավորմանը՝ տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ, ապա պարոն Ասատրյանն ասաց, որ դա պարզապես հեգնանք է, ոչ թե իրական թվեր: Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ միկրոավտոբուսների վարորդների ամսական աշխատավարձը՝ ներառյալ հարկերը, կազմում է 150 հազար դրամ, իսկ ավտոբուսաներինը 200 հազար դրամ: Դրա վերաբերյալ ԿԲ նախկին նախագահը ասաց.
«Մի հատ երթուղայինի վարորդի հարցրեք, կամ դիմեք հարկային տեսչություն, թող ներկայացնեն այս երթուղայինների խեղճ վարորդները ինչքան են ստանում, եթե 50 հազար դրամից ավել լինի՝ ես պատրաստ եմ բոլորիցդ ներեղություն խնդրել»:
Մարինե Բարսեղյան