Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

$
0
0

ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ


Մոսկվայի Պոդոլսկ բնակավայրի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարին առնչվող իրավական ու քաղաքական հարցերի շուրջ հետաքրքրությունները չեն նվազում: Երկու տասնյակ մարդկանց վախճանը անտարբեր չի կարող թողնել մարդ-արարածին, եւ, միգուցե, հասկանալի են հակաբեւեռացված կրքերը, սակայն ընկալելի ու ընդունելի պետք է լինեն փաստերը...
Վերջիններիս մասին իրª ավելի քան հեղինակավոր կարծիքն էր հայտնել ՌԴ քաղաքացի, իրավաբան եւ իրավագետ Միխայիլ Բարշչեւսկին:
"Պոդոլսկի ավտովթարի հիմնական մեղավորը բեռնատարի վարորդը չէ, այլ դրա սեփականատերը,- հստակ արտահայտվել էր Մ. Բարշչեւսկին վթարից 5 օր անց եւ, պաշտպանելով իր կարծիքը, հավելել,- ես չգիտեմ, միգուցե, վարորդն ու սեփականատերը մեկ անձ է, սակայն եթե սեփականատերն այլ անձ է, ապա մեղավորը հենց ինքն է, քանի որ ակնհայտ է, որ վարորդը երթեւեկության կանոնները գիտակցորեն չի խախտել":
Ըստ Բարշչեւսկուª ավտովթարի տեսագրությունը եւ դեպքի վայրում կազմված արձանագրությունները վկայում են այն մասին, որ առանց արգելակների երթեւեկող վարորդը փորձել էր կանխել բախումը այն ավտոմեքենաների հետ, որոնք գտնվում էին առջեւում...
Իհարկե, հանրահայտ գիտակի կարծիքը կարող է ընկալվել բացառապես որպես կարծիք, եթե Միխայիլ Բարշչեւսկին չհանդիսանար Ռուսաստանի Դաշնության Կառավարության ներկայացուցիչը այդ երկրի դատական բարձրագույն ատյաններում: Վերջին հանգամանքը հիմնավորված հույսեր է ներշնչում, որ դատավարությունը այդ գործով կընթանա օրենքի սահմաններում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ    



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles