Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՇԱՆԹԸ՚ ԱՅԴ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՙՔԹԻՑՍ ԲԵՐԵՐ՚

$
0
0

ՙՇԱՆԹԸ՚ ԱՅԴ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՙՔԹԻՑՍ ԲԵՐԵՐ՚

Գրեթե երկու ամիս առաջ ՙԻրավունքը՚ ՙՙՇԱՆԹԻ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՙՔՑՈՑԻՆ՚ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՚ վերնագրված հոդվածով անդրադարձել էր այս ընթացքում այդ հեռուստաընկերության կողմից նկարահանված սերիալներում երկրորդ պլանի դերասանների մասամբ կամ էլ ընդհանրապես իրենց կատարած աշխատանքի դիմաց անվարձահատույց լինելուն, ինչպես նաեւ հեռուստաընկերության կողմից կազմակերպած նախագծերում տարբեր անարդարություններին ու կեղծիքներին: Դրա վառ ապացույցը այդ օրերին  ՙՇանթի՚ ծուղակում հայտնված դերասաններից մեկն էր` ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ՙՇանթի՚ ՙԱնծանոթը՚ հեռուստասերիալի գլխավոր դերակատաներից էր` մարմնավորում էր Վահանի կերպարը: Գնելը  իր հարցազրույցներից մեկում բացահայտել է սերիալում իր անսպասելի ՙմահվան՚ պատճառը եւ նշել. ՙԸնդհարում եմ ունեցել ՙՇանթ՚ հեռուստաընկերության աշխատակազմի անդամների հետ եւ, հավանաբար, նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ` թե° պրոֆեսիոնալ, թե° մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց, եւ այդքան հանկարծակի մահացավ Վահանը: Այդ հերոսը մահացավ, որովհետեւ ես չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել, ու հիմա ՙՇանթի՚ հետ դատական գործընթաց ենք ծավալել իրար դեմ՚:
Վերոնշյալ հոդվածում նշել էինք, որ սերիալներում դերասանների անժամանակ մահերը` միայն սցենարիստի վառ երեւակայության արդյունքը չեն, այլ հեռուստաընկերությունը այդպես է վարվում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասանների հետ: Պարզվում է, որ հեռուստաընկերությունը միայն դերասաններից չէ հաշվեհարդար տեսնում, քանի որ այդ հոդվածից հետո, հավանաբար սնանկացող հեռուստաընկերությունը հարմար պատրվակ գտնելով` ՙվազել՚ է դատարան եւ հոդվածում տեղ գտած իրականությունից վերցրած որոշ նախադասություններ զրպարտություն եւ բարի համբավ արատավորել` համարելով ՙԻրավունքից՚ պահանջում է ոչ ավել, ոչ պակաս 3 միլիոն դրամ: Գուցե ՙՇանթն՚ ՙԻրավունքից՚ 3 մլն դրամ պահանջելով` ցանկանում է չվարձատրված դերասանների բերաննե±րը փակել:
Ինչեւէ, ՙԻրավունքը՚ այս թեմայի շուրջ զրուցեց դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ եւ պարզեց, թե ինչ փուլում է դատական պրոցեսը` ընդդեմ իրենից հաշվեհարդար տեսած հեռուստատեսությանը:
- Գնել, ՙԱնծանոթը՚ սերիալում Ձեր մարմնավորած հերոսը հանկարծակի մահացավ եւ լքեցիք սերիալը, ինչի արդյունքում գործը հասավ ՙդիվան բաշուն՚, այսինքն` հայցով դիմեցիք դատարան:
- Դատական պրոցես էր սկսվել, մեր հարաբերություններն էլ բավականին սրացել էին: Ոչ միայն նրա համար, որ դատական պրոցես էր սկսվել, այլ նաեւ նրա համար, որ սուր էինք վերաբերվում մեկս մյուսիս հանդեպ: Եթե էլի նման բան կրկնվի, ես էլի այդպես կվարվեմ ու ավելի դաժան, որովհետեւ, եթե մի բանը դաս չի դառնում, երկրորդ անգամն արդեն  պիտի ավելի կոպիտ լինես: Հուսամ` էլ չի կրկնվի դա, որովհետեւ իմ կարծիքով` հասկացվեց, որ ես պատրաստ եմ իմ իրավունքները պաշտպանել, ես մարդու այդ տեսակն եմ: Առանց վախենալու, որ ես փոխարենը աշխատանք կկորցնեմ, գումար կկորցնեմ, կամ էլ` չգիտեմ, թե ինչ, ես գնացի այդ քայլին: Ինձ համար միեւնույն էր աշխատանք ու գումար կորցնելը, ես իմ իրավունքները գիտեմ, ինձ էլ գիտեմ... Փառք Աստծո, այսօրվա դրությամբ ամեն ինչ լուծված է մեր մեջ, այն ինչը որ ես պիտի ստանայի, ինչ վնաս, որ կար, ինձ փոխհատուցել են: Իհարկե, ես դեռ չեմ հասցրել դատարանում իմ դիմումը հետ վերցնել, քանի որ դատարանով չենք եկել փոխհամաձայնության: Բայց այն, ինչ կորցրել էի, հետ բերեցի իմ ջանքերի շնորհիվ, բացի աշխատանքից. դրա համար էլ` չեմ նեղվում, ոչինչ, մի նոր բան կստեղծեմ:
- Իսկ ինչ էր իրականում տեղի ունեցել:
- Պարզապես ընդհարում ունեցանք հեռուստաընկերության աշխատակազմի հետ, եւ այդպես էին նրանք ցանկանում հաշվեհարդար տեսնել ինձ հետ, աշխատավարձս չփոխհատուցելով: Կոպիտ ասած, ՙՇանթը՚ այդ ընդհարումը ուզում էր այդպես ՙքթիցս բերեր՚, բայց ես պաշտպանեցի իմ իրավունքները:
- Ձեր խորհուրդը այն դերասաններին, որոնք Ձեր վիճակում են հայտնվել:
- Ես ոչ միայն դերասաններին այլ մեր երկրի ցանկացած քաղաքացու եմ ասում, թող հետեւեն իրենց իրավունքներին, չվախենան` ասելով` վայ, գիտե±ս դիմացինն ով է, 1, 2 թուլանում են, 3, 4 արդեն վերջացավ, ամեն ինչ կլուծվի: Մեր ժողովուրդը պարապության է սովորել, պառկենք տանձի ծառի տակ, բերաններս բացած ու ասենք` երանի այն տանձը ընկներ բերանս, պոչն էլ` վերեւում: Ոչ, այդպես չի լինում, պետք չէ ենթարկվել նման բաների, փոխարենը` պետք է հետեւել իրավունքներին, լինել միասնական: Իմ կողքին այդ դժվարին պահին շատ քիչ մարդիկ էին կանգնել, լրագրողներ, այդ թվում նաեւ ՙԻրավունք՚ թերթը, ինչի համար շնորհակալ եմ: Առաջինն իմ կինն է կողքիս կանգնել, չի ասել` այս ի±նչ արեցիր, մեր տունը հաց չի մտնում... Իսկ դա, հավատացեք դերասանի համար շատ վատ է: Դերասանը, որ գնա գաջ քաշի, կասեն` դերասան է, եկել է գաջ է քաշում: Ճանաչված մարդու համար մի քիչ անհարմար է: Չեմ վախենում, մի օր էլ դա կանեմ, բայց հավատացեք` այս ընթացքում ժամանակ է եղել 100 դրամի խնդիր ենք ունեցել մեր տանը, սկզբի 2-3 ամիսների ընթացքում: Իմ կինը ասում էր` ճիշտ ես անում, լավ ես անում քո շահերն ես պաշտպանում, ես այդպիսի ամուսին եմ ուզում ունենամ իմ կողքին: Դրանով ինձ թեւ ու թիկունք է եղել: Մեզ օգնել են իմ եւ կնոջս ծնողները եւ հիմա էլ շարունակում են օգնել, որովհետեւ էլի վատ վիճակ է մեզ մոտ, ճիշտ է, այն սկզբնական շրջանի նման այդ աստիճանի չէ, քանի որ արդեն սկսում եմ ոտքի կանգնել: Եվ դա արել եմ ես` լինելով ճանաչված մարդ: Այո, ու հիմա ես ինձ լավ եմ զգում, շատ լավ եմ զգում, հիմա ճակատս բաց եմ պտտվում քաղաքում ու շատ-շատերը չեն կարողանում իմ աչքերին նայեն, որովհետեւ նրանք չհավատացին, որ կարող է նման բան լինի, որ ես կարող եմ պաշտպանել իմ շահերը, եւ գնացին ու իրենց ՙղզիկությունները՚ արեցին, ե°ւ աղջիկ, ե°ւ տղա... Թող գնան անեն, դուք էլ սիրեք իրենց, դերասան են, լավ կլինի... Բայց ես դիմում եմ իմ ժողովրդին` մի արեք տենց բան, ժողովուրդ ջան, ձեր իրավունքները իմացեք, իրավունքի հետեւից պիտի պատառաքաղով ընկնես, որ բռնես: Կապ չունի` դու ճի±շտ ես մտածում, թե± սխալ, ներկայացրու, թող իմանան, որ դու գիտես իրավունք բառն ընդհանրապես, դա շատ կարեւոր բան է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Գնել Սարգսյանի առաջիկա գործունեության մասին հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա ՙԻրավունք-Հետաքննություն՚ հավելվածում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles