ՀԱՆԴԻՊՄԱՆ "ՍԽԱԼ" ՎԱՅՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
150-դրամանոց ակտիվությունը մայրաքաղաքում ոչ միայն չի մարվում, այլև խրախուսվում է քաղաքապետարանի կողմից: Հայտնի է, որ քաղաքապետարանը այսօր <ստրելկա> է նշանակել գծատերերին քաղաքապետարանում: Հասկանալի է, որ դրան իրենց լեգիտիմ կամ ոչ այնքան մասնակցությունը կփորձեն ապահովել նաև բողոքողները...
Կարծում եմ, որ նախատեսված հերթական միջոցառման արդյունավետությունը կարելի է ապահովել բացառապես միասնական գործողություններով և ոչ թե քաղաքապետարանում, այլ երթուղայինների կանգառներում: Այդտեղ և միայն այդտեղ հնարավոր կլինի իրականում պարզել, թե որքանով է հավելյալ 50 դրամը բարելավելու ուղևոր-վարորդ-գծատեր հարաբերությունները...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ