ՕԵԿ-Ը ՍԵՊԱՐԱՏ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼԵրեկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ նպատակահարմար է ՙետողորմյա՚ անել մայրաքաղաքի տրանսպրոտի սակագների մասին որոշումը, սակայն շեշտել էր, որ դա անձնական կարծիք է, քանզի ՕԵԿ ղեկավար մարմինն այժմ արձակուրդի մեջ է: Սակայն, ինչպես տեղեկացանք ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրից, Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ անցկացվել է ՕԵԿ քաղխորհրդի հեռախոսային երկարատեւ խորհրդակցություն, որի ընթացքում որոշում է ընդունվել, որ ՕԵԿ-ի ցանկացած գործիչ լրագրողների հետ շփման ժամանակ պետք է արտահայտվի հօգուտ սակագների մասին որոշման վերանայման, սակայն դա ներկայացնի հենց որպես անձնական կարծիք: Իսկ պաշտոնական հայտարարության տեսքով որեւէ բան կձեւակերպվի, եթե դրա համար լինի համապատասխան կոնյուկտուրա:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ