ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎՈԻՄ ԱՆԳԱՄ 150 ԴՐԱՄՈՎ
Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնող «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը այսօր կայացած ասուլիսին ներկայացնելով տրանսպորտի գնի թանկացման անհրաժեշտության հիմնավորումները, ասաց, որ այդ քայլը պարտադրված էր, քանի որ ուղևորափոխադրող ընկերությունները կանգնած էին ձախողման եզրին: Նա ասաց, որ թանկացել է վառելիքը, գրեթե 200-250%-ով թանկացել են քսայուղերը և ավտոպահեստամասերը:
Նա պնդում է, որ 2008թ.-ից իրենք առանց շահույթի են աշխատում և համարում են, որ անգամ այս 150 դրամը քիչ է. «Սա մեր ցանկացած գինը չէր, մենք ավելի բարձր էինք ուզում, բայց քաղաքապետարանը որոշեց՝ մասնագետների կողմից որոշումների հետ մեկտեղ: Սա նվազագույնն էր, որը մեր կողմից ընդունվեց 150 դրամը: Գոնե կարողանանք մեր նվազգույն վիճակը պահպանել»
Պատվական Միհրանյանը տեղեկացրեց, որ «ԻՍԱՎ» ՍՊԸ-ն սպասարկում է 39, 71, 45 երթուղիները:
Նա ասաց, որ պատրաստ են սակագինը դարձնել 100 դրամ,եթե իրենց ծախսերը բերվեն 2005թ.-ի մակարդակին, բայց եթե պիտի այս պայմաններում շարունակեն 100 դրամով աշխատել ապա շատերը կփոխեն իրենց աշխատանքի ոլորտը և կանցնեն այլ աշխատանքի:
Մարինե Բարսեղյան