ԱԳՆ-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ` ՙՔՈՌԻ ԼՈՏՈՅԻ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎԵՄ ասոցացման առեղծվածային համաձայնագրի շուրջ խոսակցություններն օր օրի ավելի հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ լարված բնույթ են ստանում: Օրինակ` ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը օրերս հայտարարել էր, թե Արտգործնախարարությունը ասոցացման համաձայնագրի նախագծի քննարկում է իրականացնում քաղաքական տարբեր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Սակայն հարկ է նկատել, որ քաղաքական գործիչներից, մասնավորապես` ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք տեղյակ չէ այդ մասին: Հետաքրքիր է, այս պարագայում ի±նչ քննարկման մասին է խոսքը: Ինչպես նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ.
- Խոսքը հենց այն քննարկման մասին է, որի մասին ասել է ԱԳՆ փոխնախարարը:
- Եթե ծանոթ եք տեքստին, ինչու չեք հրապարակում, եւ ինչո±ւ են քաղաքական գործիչները պնդում, որ չգիտեն, թե ինչ կետեր է իր մեջ ներառում համաձայնագիրը:
- Ամեն ինչ արվում է իր ժամանակին: Քայլերը համապատասխանում են միջազգային պայմանագրերի մասին օրենքին, իսկ քաղաքական գծով որեւէ բան չեմ կարող նշել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ԱԳՆ-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ` ՙՔՈՌԻ ԼՈՏՈՅԻ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
↧