ՙՔԵՖ ԱՆՈՂԻՆ, ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻ՚Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի քայլերը հասկանալու համար, կարծես թե, նոր գիտական ուղղություն է պետք բացել, ասենք, ՙսուրենխաչատրյանոլոգիա՚: Սյունիքում տեղի ունեցած արյունալի դեպքերից դեռ գլուխ չբարձրացրած, մյուս կողմից էլ որդին ձերբակալված, բայց պարոն Խաչատրյանը ոչ իր շուրջ պտտվող խոսակցություններից է աչք բացում, ոչ քեֆերից: ՙԻրավունք՚-ի հավաստի աղբյուրների համաձայն, կիրակի օրը` հուլիսի 21-ին, Սուրեն Խաչատրյանը Սիսիանում մասնակցել է ինչ-որ պաշտոնյայի տղայի քեֆ-ուրախությանը:
Տեսնես, ինչի վրա է այդպես ուրախացել Ս.Խաչատրյանը, կարո±ղ է, իրոք, ուրախանալու առիթ կա, բայց վերջինս չի ասում, որ սյունեցիների տրամադրությունը չընկնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՙՔԵՖ ԱՆՈՂԻՆ, ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻ՚
↧