ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄՀուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի թանկացման հետ մեկտեղ, բարձրացավ նաեւ երեւանաբնակների` տվյալ որոշման դեմ պայքարելու ցանկությունը: Օր օրի ակտիվիստների շարքերի ստվարացման եւ միավորման հետ մեկտեղ, տեղի են ունենում մի շարք զավեշտալի եւ հետաքրքիր բացահայտումներ վարչության պետ-գծատեր կամ պատգամավոր-գծատերերի գծով: Պարզվում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը ունի ոչ թե մեկ գիծ` այն էլ կուսակցական, այլ երկուսը` 33 եւ 36 համարի ավտոբուսի: Ինչպես պատգամավորն է նշում. ՙՄարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս: Թող ասեն` էդ որտե±ղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք՚: Իսկ լրագրողի այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, քաղաքապետարանը վերանայի ուղեվարձի գինը, Հ. Ղարագյոզյանը կհրաժարվի± իր բիզնեսից, քանի որ վերջինիս խոսքից ստացվում է, որ վնասով է աշխատում, պատգամավորը ասել է թե, ՙԴե... իհարկե, անհնար ա աշխատելը՚:
Նկատենք, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մի շարք պատգամավորներ մասնակցելով ՙFree car՚ ակցիային` իրենց մեքենաներով մարդկանց սիրով եւ անվճար տեղափոխում էին մի կետից մյուսը: Թե արդյոք ԲՀԿ-ն չունի միասնական տեսակետ տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց. ՙՀարություն Ղարագյոզյանը չի կարող նման կարծիք հայտնել եւ հայտնած լինել, որովհետեւ նա կիսում է ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ