ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Վերջերս Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ քննարկումները սկզբնական շրջանում բավական բուռն էին, սակայն հայաստանյան կողմի` հարցին խառնվելուց հետո, կարծես ամեն ինչ իր հունով է ընթանում: Ներկայում հիմնական քննարկման թեման ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնումն է կամ էլ սեփական երկրում պատիժ կրելը: Հենց տվյալ թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ. ՙՍեփական երկրում տույժ կրելու մասին կա հստակ որոշում, սակայն դա վերաբերում է դատապարտյալներին: Եթե դատապարտյալն ինքը, կամ Ռուսաստանի Դաշնությունը կդիմի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով, ապա այդ պարագայում կկարողանանք այդ հարցերը քննարկել: Այս փուլում տվյալ անձի արտահանձման մասին, եթե քաղաքական իշխանությունները բարձրաձայնեն, ապա պետք է հարց կառաջանա, թե ինչու են տանում նրան: Մեր երկրի խնդիրն է, որ մեր դիվանագիտական ներկայացուցիչների միությունը հետեւի, որ արդար դատաքննություն լինի, դրանից հետո նոր կարելի է հստակ հարցադրումներ անել՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ