ՎԱՐՈՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՊԱՐԱՊԱԾ ՍԱԴՐԻՉ Է ԵՂԵԼ
Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը. ՙՃանճն իրենից մի բան չի ներկայացնում, բայց, որ ընկնում է ճաշի մեջ, ամբողջը հարամում է՚: Հենց այսպես էլ, քաղաքացիական պայքարն ու արդար պահանջը ավարտվեց դանակահարությամբ: Երեկ ժամը 14:40-ի սահմաններում, 1980 թ. ծնված Ալեքսան Ղ.-ն իր վարած 67Ա ՙԳազել՚ մակնիշի երթուղայինի մեջ, ՙՌոսիա՚ տոնավաճառի դիմաց ուղեւորներից մեկի հետ վիճաբանել է ու արդյունքում դանակահարվել (ՙձախ բազկի կտրած-ծակած վերք՚ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել): Թե արդյո±ք պարզվել է դանակահարողի ինքնությունը, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ.
- Այս պահին հանգամանքները պարզվում են:
- Սոցցանցերում տեսակետ է շրջանառվում, որ դանակահարողը ՀԱԿ ակտիվիստ կարող է լինել` կհերքե±ք, թե± կհաստատեք:
- Այս պահին հանգամանքները պարզվում են:
- Իսկ ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը, որպեսզի ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կոշտ բախումներ չլինեն:
- Ոստիկանությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կատարում է օրենքով իրեն վերապահված գործառույթներ, այսինքն` ապահովում է հասարակական կարգի պահպանումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ