ՀԱԿ-Ը ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱԿմեջ ԱՆԵԼ ԱԿՑԻԱՆԱրդեն քանի օր է Երեւանի տարբեր թաղամասերում բնակվող երիտասարդները համախբվելով` հանդես էին գալիս ՙՉենք վճարելու 150 դրամ՚ ակցիայի շրջանակներում: Անտեսելով ամառային տապն ու շատ անգամ վարորդների ոչ բարեհամբույր վերաբերմունքը, այնուամենայնիվ, հայ երիտասարդները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող են միախմբվել եւ հասնել սպասվելիք արդյունքի: Ի դեպ, սեփական հանգիստը դնելով մի կողմ, իրենց մեքենաներով ՙFree car՚ ակցիային մասնակցում էին նաեւ քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Սակայն հարկ է նկատել, որ ՀԱԿ ակտիվիստների ակցիային մասնակցելուն պես, տեղի ունեցան ձերբակալություններ, իսկ երեկ ՙՌոսիա՚ տոնավաճառի դիմաց նաեւ վիճաբանություն քաղաքացու եւ վարորդի միջեւ, որը հասել էր դանակահարության: Թե արդյոք ակցիային մասնակցելով քաղաքական ուժի ներկայացուցիչներն` ի դեմս ՀԱԿ անդամների, բացասական ազդեցություն ունեցան ակցիայի վրա` ճշտեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
-Ես չէի ասի, որ դանակահարությունն անմիջապես կապված է քաղաքական ուժերի ներգրավվածության հետ: Կար մի պահ, երբ ընդդիմադիրները փորձեցին մտնել այդ ալիքի մեջ եւ քաղաքական դիվիդենտներ շահել, բայց շատ արագ տեսան, որ հասարակությունը չի ընդունում նրանց որպես քաղաքական ուժ, այլ ընդունում է որպես սովորական անհատների: Քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի սրացումը կապում եմ, այսպես ասած, ՀԱԿ-ական գործելաոճի հետ, նրանք ամեն ինչ արեցին, որ իրավիճակն ավելի սրվի, ինչը չէր նպաստում հարցի բուն լուծմանը, այլ նպաստում էր կոնկրետ այդ մարդկանց սեփական PR-ին, սեփական հեղինակության բարձրացմանը` քաղաքական առումով: Համենայնդեպս նրանց գործողությունների արդյունքում ինչ-որ պահով մարդիկ կտրվեցին տրանսպորտի գների բարձրացման պայքարից եւ սկսեցին պահանջել ակտիվիստների ազատ արձակումը: Բայց շեղում ինչ-որ չափով եղավ: Նկատենք, որ այս երեւույթը շատ հատվածային բնույթ ունեցավ, հասարակությունը ժամանակին հասկացավ եւ չթույլատրեց քաղաքականացնել այդ շարժումը: Այս պահին բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ակցիային, անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում, առաջին հերթին հանդես են գալիս որպես սովորական քաղաքացիներ, որպես պահանջատեր մարդիկ: Կարծում եմ, հետագայում նույնպես հնարավոր կլինի, այսպես ասած, զսպել ոմանց ցանկությունը` քաղաքացիական ալիքը դարձնել կարիերային թափ հաղորդող նոր ալիք:
- Արդյոք սա միայն PR քայլ էր, այլ ոչ թե սեփական ծրագրերն իրականացնելու հարմար առիթ: Չէ± որ ՀԱԿ-ը ժամանակին ջանքեր էր գործադրում ժողովրդին փողոց հանելու համար:
- Մեկը մյուսին չի հակասում, եթե միտում չլիներ, չէր լինի նաեւ PR քայլ: Կարծում եմ, որ շատ շուտ հասկացան թե° ՙԺառանգություն՚ կուսակցության անդամները, թե° ՀԱԿ-ի եւ այլ ուժերի ներկայացուցիչները, որ պետք է հանդես գան որպես քաղաքացի: Հասկացան նաեւ, որ այս ալիքը ուղղորդել նրանք չեն կարող: Բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն քաղաքական դիվիդենտներ հավաքել այս ճանապարհով, կարժանանան քաղաքացիական քամահրանքի:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ