ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՑՐԵԼ ԵՆՔ

-Թատրոնի երիտասարդ ռեժիսոր Արմեն Մարգարյանը բեմադրեց մի երաժշտական ներկայացում հայտնի ֆրանսիական ՙԳեղեցկուհին եւ հրեշը՚ հեքիաթի հիման վրա: Վերցրել ենք ոչ թե հեքիաթը, այլ հեքիաթի սյուժեն եւ պատվիրել ենք հայկական երաժշտություն կոմպոզիտոր Արթուր Հակոբյանին: Շատ հետաքրքիր ներկայացում է ստացվել: Թու, թու, թու, սատանի ականջը խուլ, այդ ներկայացման տոմս չունեմ, պատվիրում են անդադար:
- Դա ինչից է:
- Ճիշտ ընտրությունից, ճիշտ երաժշտությունից, լավ դերակատարումից, հետաքրքիր ռեժիսուրայից եւ պիեսից, որը երեխային հետաքրքիր է: Արտասահմանյան հեքիաթ է, բայց հայացրել ենք. երաժշտությունը հայերեն է, երգում են մեր թատրոնի երգիչ-դերասանները, որոնցից երկուսը նաեւ որպես երգչուհի կայանալու հավակնություն ունեն: