ՙՙՙՍՊԱՍԵԼ ԵՎ ՏԵՍՆԵԼ` ԼՏՊ-Ն ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ Է, ԹԵ` ՈՉ՚
ՀԱԿ-ում առաջնորդվելով` ՙԴրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մերը՚ սկզբունքով շարունակում են միմյանց վատաբանել, սրճարաններում եւ այլուր բամբասել ու միեւնույն ժամանակ հանդիպելով իրար` կեղծ ժպտալ ու ՙսեփական փոսը փորել՚: Շրջանառվող լուրերի եւ ՀԱԿ-ում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Տիկին Սարգսյան, լուրեր են պտտվում, որ ՀԱԿ-ը պատրաստվում է քաղխորհրդի արտակարգ նիստ գումարել: Կա± նման բան, թե` ոչ:
- Սովորաբար մեր բոլոր քաղխորհրդի նիստերը տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, եթե, իհարկե, ԱԺ արտահերթ նիստ չէ, կամ քառօրյա, կամ էլ որեւէ խանգարող հանգամանք չկա: Հետեւաբար, չեմ կարծում, որ կարող ենք հետաձգել ու եթե վաղը օրակարգը շուտ ավարտվի, հավանաբար կգումարենք քաղխորհրդի նիստ:
- Իսկ կա± ինչ-որ հրատապ հարց, որը պետք է քննարկի ՀԱԿ-ը:
- Ոչ, սա հերթական քաղխորհրդի նիստն է լինելու: Սովորաբար լինում են ընթացիկ հարցեր, որոնք քննարկում ենք:
- Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ՀԱԿ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ՀՀՇ-ական թեւն ուժեղացնել: Համամի±տ եք այս մտքի հետ:
- Բացարձակ համամիտ չեմ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը բազմավեկտոր համակարգ է: Այնտեղ բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք նույն չափով, նույն կշռով ներկայացված են: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ ՍԴՀԿ-ն լրջագույն դերակատարություն եւ կշիռ ունի Հայ ազգային կոնգրեսում: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք հակված չի եղել որեւէ կուսակցության առաջնային դերակատարություն տալու, եւ մեր ուժը հենց դրա մեջ է, որ ամեն մեկս մեզ կարեւոր ենք զգում Հայ ազգային կոնգրեսում: Այդ ամենը թյուր կարծիքներ են, ես կասեի հակաքարոզչություն է ՀԱԿ-ի դեմ, որը վերջին շրջանում շատ է ակտիվացել: Բայց ասեմ, որ ինձ դա նույնիսկ ուրախացնում է, որովհետեւ սովորաբար խոսում են այն քաղաքական ուժի մասին, որն իրոք կշիռ է իրենից ներկայացնում, եւ որի դերակատարությունը քաղաքական դաշտում շատ շատերին կարող է չգոհացնել: Հետեւաբար ամեն ինչ պետք է անեն, որպեսզի կարողանան այդ կառույցին թուլացնել: Սակայն, մեզ հաջողվել է հինգ տարի պահպանել կառույցը, եւ մենք շատ ավելի այլ մոտեցումներով ու այլ նպատակներով հզորացնելու ենք Հայ ազգային կոնգրեսը: Կարծում եմ, դա է պատճառը, որ իշխանությունը խուճապի մեջ է եւ վախենում են նախագահական ընտրություններին ընդառաջ Կոնգրեսի դերակատարությունից:
- ՀԱԿ որոշ գործիչներ նշում են, որ եթե ԼՏՊ-ն չառաջադրվի նախագահական ընտրություններին, ապա ՀԱԿ-ը կլուծարվի: Դո±ւք էլ եք այդպես կարծում:
- Իհարկե, ոչ: Բայց ես Ձեզ առաջարկում եմ սպասել, տեսնել` առաջադրվո±ւմ է, թե` ոչ, ու հետո նոր կքննարկենք առանձին մարդկանց կարծիքները:
- Այսինքն` գտնում եք, որ հնարավոր է չառաջադրվի±:
- Չեմ կարող հիմա ասել, որովհետեւ դա կհայտարարի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ