Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙՙՙՙՙԽՈՍԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ՚

$
0
0

ՙԽՈՍԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ՚

Օրերս, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտնի սրճարանային հանդիպումը գաղտնի չմնաց, որի հետ կապված հնչեցին տարբեր կարծիքներ, իսկ ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը հանդիպման ձայնագրությունը համացանցում հայտնվելու մեղադրանքն ուղղում է պարոն Օսկանյանին: Ի±նչ կարծիք ունի այս հանդիպման մասին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցութունը, եւ ինչպես են վերաբերում պարոն Օսկանյանի նկատմամբ այդ մեղադրանքին` հարցին ի պատասխան ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ նշեց.
-Անկեղծ ասած, Ձեր հարցի մեջ հակասություն եմ նկատում, որովհետեւ կարծում եմ, Դուք գիտեք պարոն Օսկանյանին որպես անհատ, պետական ու հասարակական գործիչ, նրա լրջության եւ ծանրակշռության աստիճանը: Հետեւաբար չեմ կարծում, որ տեղին է նման հարցադրումը, իսկ թե ինչ է ՀԱԿ ներկայացուցիչը նկատի ունեցել` չգիտեմ: Առհասարակ այդ երեւույթին չեմ ցանկանում անդրադառնալ:
- Այդ հանդիպման մասին քննարկումներ եղե±լ են կուսակցության ներսում:
- Ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում անել, եւ անգամ չեմ ուզում խորանալ այդ հարցի մեջ, քանի որ մասնավոր հանդիպումներն ու անձնական զրույցներն ինձ չեն հետաքրքրում:
- Բայց չէ± որ այդ մասնավոր հանդիպումը տեղի է ունեցել երկու տարբեր քաղաքական գործիչների միջեւ, եւ քննարկել են ապագա անելիքները:
- Ինձ բացարձակապես չեն հետաքրքրում մասնավոր զրույցները, ինչ մակարդակի էլ ուզում է դա լինի:
- Եթե հանկարծ այդ մասնավոր զրույցը իրականություն դառնա, դա ե±ւս Ձեզ չի հետաքրքրում:
- Ես այդ զրույցը ստիպված եմ եղել լսել, քանի որ մամուլն անդրադարձավ: Լսելով այն, ես որեւէ ապագայի նկատմամբ պլաններ չնկատեցի, այլ միայն քննարկումներ են եղել: Եվ ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չվախենա խոսել մի ինչ-որ տեղ, իսկ խոսել ոչ մեկին արգելված չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles