Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Բաբուխանյան. Մարդասիրական կապերը դեռ պահպանվել են, սակայն դրանք պետք է ամրապնդել

$
0
0

Բաբուխանյան. Մարդասիրական կապերը դեռ պահպանվել են, սակայն դրանք պետք է ամրապնդել

Բաբուխանյան. Մարդասիրական կապերը դեռ պահպանվել են, սակայն դրանք պետք է ամրապնդել

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի վրա: Պե՞տք է, արդյոք, Հայաստանն ընտրություն կատարի Եվրոպայի և Եվրասիայի միջև: Եվ արդյո՞ք այսօր ԱՊՀ երկրները շահագրգռված են նախկին մարդասիրական կապերի պահպանմամբ: Իր կարծիքը Մինսկում անցկացված Եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումի ընթացքում ներկայացրել է հայտնի քաղաքական գործիչ, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԺ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

- Պարոն Բաբուխանյան, մենք գիտենք, որ այսօր Հայաստանում ակտիվորեն քննարկվում են երկրի արտաքին քաղաքականության հնարավոր՝ եվրոպական և եվրասիական ուղղություններին առնչվող հարցերը: Ինչպե՞ս եք կարծում` դրանք փոխբացառո՞ղ, թե՞ փոխլրացնող գործընթացներ են:

— Կարծում եմ, որ ընդհանուր եվրասիական տարածքի գործընթացները պետք է փոխադարձաբար լրացնեն միմյանց: Այսինքն, Եվրասիայում պետք է լինի ընդհանուր տարածք, ընդհանուր ենթակառուցվածքներ, ապրանքների, ծառայությունների հոսք: Չի կարող մայրցամաքի մի մասը սպասարկել մյուս մասի զարգացումը: Բայց, ցավոք, այսօր մենք տեսնում ենք որոշ օրինակներ, երբ ամրապնդվում են բաժանարար գծերը, երբ այդ տարածքում գործում է, օրինակ, Թուրքիան իր նեոօսմանյան պահանջներով, տեսնում ենք, որ ՀՕՊ-ը, չգիտես ինչու, տեղակայվում է այնտեղ, որտեղ չպետք է տեղակայվի։ Այդ պատճառով մինչև ողջ մայրցամաքի միավորման գնալը մենք պետք է միավորվենք այն երկրների հետ, որոնք իրենց դիրքորոշմամբ, ինքնությամբ, մտածելակերպով և արժեքներով առավել մոտ են մեզ։

Նկատի ունեմ, որ եվրասիական գաղափարն այն իմաստով, որով արտահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի համար տվյալ պահին ամենահարմարն է: Մենք պետք է ոչ միայն ակտիվորեն ներգրավվենք այդ գաղափարի մեջ, այլ նաև լինենք առաջնային գծում, լինենք մի պետություն, որը կզարգացնի այդ գաղափարը և ազդակներ կհաղորդի դրան: Այդ առումով աշխատելու բան կա:
Երբ Եվրասիական միությունը դառնա հզոր մակրոաշխարհաքաղաքական կառույց, այն ժամանակ, հավանաբար, մեզ համար ավելի դյուրին լինի փոխգործակցել Եվրամիության հետ, ավելի դյուրին դառնա ընդհանուր մայրցամաքային տարածքի  ստեղծումը:

- Որքանո՞վ են ընդհանուր առմամբ եվրասիական ինտեգրման գաղափարները հեռանկարային: Ի՞նչ տնտեսական շահ դա կարող է ունենալ Հայաստանի համար:

— Այս գաղափարները միանգամայն հեռանկարային են: Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում Խորհրդային Միության փլուզումից հետո մակրոաշխարհաքաղաքական կառույցներ են առաջանում՝ լինի դա Հարավային Ամերիկայում, արաբական երկրներում, հարավարևելյան Ասիայում և այլն: Այդ պատճառով ինտեգրումը հենց ԱՊՀ մասով, կարծում եմ, կընդլայնվի: Իսկ տնտեսական առումով, բնական է, որ Հայաստանը մեծ շուկաների, աշխատանքի որոշակի բաժանման կարիք ունի:

Իմ կարծիքով` Հայաստանի համար դա շահավետ է հենց տնտեսության տեսանկյունից, քանի որ կա ընդհանուր տեխնոլոգիական բազա, որը մնացել է Խորհրդային Միության ժամանակներից: Այն պարզապես անհրաժեշտ է զարգացնել և լրացնել: Կան ենթակառուցվածքներ, որոնք այն ժամանակ գործարկվել են, դրանք պետք է վերականգնել, կա շատ կարևոր լեզվական ընդհանրություն, իսկ ամենակարևորը՝ դա մեծ շուկան է:

- Արդյոք հեռանկարայի՞ն եք համարում ընդհանուր մեդիատարածքի ստեղծման գաղափարն ԱՊՀ-ում:

— Կարծում եմ, որ մեդիատարածքը պետք է փոխլրացնող լինի: Այսինքն, մենք պետք է իմանանք, կարդանք, լսենք միմյանց մասին հավաստի տեղեկատվություն: Դրանում էլ հենց կայանում է միասնական տեղեկատվական տարածքը: Մենք պետք է ձգտենք դրան, կամուրջներ գտնենք, որոնք կօգնեին տալ հավաստի, ազնիվ տեղեկատվություն յուրաքանչյուր երկրի մասին: Այդ առումով, իհարկե, միասնական տեղեկատվական տարածք պետք է, քանի որ մեզ մոտ մարդիկ հաճախ խեղաթյուրված պատկերացումներ ունեն, օրինակ, Ղազախստանի կամ Ռուսաստանի մասին: Եվ, հակառակը, Ռուսաստանի մարզերում միանգամայն աղավաղված պատկերացումներ ունեն Հայաստանի, հայ ժողովրդի, մշակույթի մասին՝ հաճախ հիմնվելով «կովկասյան ազգության անձանց» մասին ընդհանրացված և լղոզված փոքր հոդվածների վրա:

Այդ իսկ պատճառով միասնական տեղեկատվական տարածքն այն տեսքով, որով ես այն պատկերացնում եմ, անհրաժեշտ է: Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս բավականին դյուրին դա անել: Միայն կամք ու ջանք է անհրաժեշտ:

- Ինչպե՞ս եք կարծում, կարելի՞ է ասել, որ հետխորհրդային տարածքի երկրներին հաջողվել է պահպանել գոյություն ունեցող մարդասիրական կապերը: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրանց ամրապնդման համար:

— Կարծում եմ, որ որոշ մարդասիրական կապեր, անշուշտ, պահպանվել են: Դրանք մշակութային կապերն են, ազգային համայնքների կապերը, գիտությունն ու կրթությունը, սպորտը, հետաքրքիր երիտասարդական ծրագրերը: Իհարկե, դա բավարար չէ: Մեզ պետք են ավելի լավ արդյունքներ: Այդ ուղղությամբ պետք է աշխատել:

Կցանկանայի նշել, որ օրերս ընտրվել եմ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  գիտության և կրթության հանձնաժողովի նախագահի տեղակալ, և ես կաշխատեմ այդ դիրքերից նույնպես խորացնել ինտեգրացիոն գործընթացները մարդասիրական քաղաքականության բնագավառում:

РИА Новости


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles