Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆՏԱՆԻՔ ՔԱՆԴՈՂ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ ՀԱՅՑՈՎ ՎՃԻՌԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

$
0
0

ՙԸՆՏԱՆԻՔ ՔԱՆԴՈՂ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ ՀԱՅՑՈՎ ՎՃԻՌԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

Նոյեմբերի 14-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ. ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚ մեղադրում է ՙԻրավունք՚ թերթին իր գործունեության մասին հասարակությանը հավուր պատշաճի չներկայացնելու համար: ՙԻրավունք՚ թերթի մշակույթի բաժնի վարիչ Ռուսլան Թաթոյանը այնպես ճշգրիտ եւ անկեղծ էր արտահայտել իր կարծիքը` որպես ավանդապահ հայ, որ ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚ խիստ վիրավորվել էր ՙգրանտածիծ՚ եւ ՙընտանիք քանդող՚ արտահայտություններից, ու վերջիններս որոշել էին իրենց վիրավորված համարել, եւ դատական կարգով վիրավորանքի համար փոխհատուցում պահանջել 500.000 դրամի չափով:
Իսկ այն, որ ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚ ներկայացում է բեմադրում ՙՀեշտոցի մենախոսություն՚ վերնագրով, դա մեր հայ ավանդույթներին ու բարոյականությանը դեմ չէ± արդյոք: Եվ նման կազմակերպությունների պատճառով չէ±, որ օրեցօր այն երեւույթները, որոնք հարիր չեն մեր ազգին, սովորական են դառնում: Իսկ դրա համար ո±վ է կրում պատասխանատվություն:
ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական  ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, ով հանդիսանում է նաեւ հոդվածագիր Ռուսլան Թաթոյանի պաշտպանը, դատական նիստում նշեց, որ  հայցադիմումը անհիմն է այնքանով, որքանով եւս մեկ անգամ ցանկություն կա լռեցնելու լրատվամիջոցներին: Այս հայցադիմումը թե° փաստական եւ թե° իրավական առումով անհիմն է եւ իրավազուրկ, որովհետեւ այդ հրապարակումն իր մեջ պարունակում է ընդամենը արտահայտված կարծիք, որը որեւէ կերպ չի խախտում որեւէ անձի իրավունքը, ավելին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սյուներից մեկը, նրա առանձին եւ յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման առաջնահերթ պայմանը: 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում` արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի տեղեկություններ, որոնք համարվում են անվնաս, նպաստավոր կամ չեզոք, այլ նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են ցնցել, անհանգստություններ պատճառել, որը տվյալ դեպքում եղել է: Դա է պատճառը, որ Եվրոպական կոնվենցիայի իրավունքով թույլատրվում է նման բան, առավել եւս, եթե խոսքը մամուլի մասին է, այսինքն` մամուլն է, որ պիտի լուսաբանի, եւ դա կարծիքի ձեւով ներկայացնի: Դրա հիման վրա գտնել ու պատվի-արժանապատվության հետ կապված ինչ-որ դժգոհություններ հայտնել, ավելին` ինչ վերաբերում է կարծիք հայտնելու ազատության սահմանին, հարց է առաջանում` որտե±ղ է այդ սահմանը, թե ինչպես կարելի է կարծիք հայտնել, առավել եւս այս դրվագով, դա չպետք է ապացուցվի, հակառակ պարագայում` կխախտվի կարծիք հայտնելու ազատության իրավունքը: Այս դեպքում նույնիսկ ապացույցներ եւ փաստեր հավաքելը ավելորդ են: Բայց, ինչպես նշեց իր խոսքում Ռուսլան Թաթոյանը, պատասխանելով դատավորի հարցադրումներին, նույնիսկ օտարերկրյա դրամաշնորհներով ֆեմինիստական կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացումը, այդ թվում` ՙկարմիր խնձորի՚ թաղումը, վերը հիշատակված անբարո վերնագրով պիեսի ցուցադրությունը, ներընտանեկան հարաբերություններին տարատեսակ ՙվստահության հեռախոսների՚ եւ ՙճգնաժամային կենտրոնների՚ միջոցով խառնվելը եւ այլն, ինքնին բավական է այդ կառույցը ՙընտանիք քանդող՚ եւ ՙգրանտածիծ՚ որակելու համար:
Դատարանի վճռի հրապարակումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին` ժամը17:00-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles