Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿլանները ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱԿ-Ը

$
0
0

ՀԱԿլանները ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱԿ-Ը

Զուրաբյանական մոտիվներով ՙջարդող-փշրող՚ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը լքեց ՀԱԿ-ի շարքերն ու հայտնեց նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մտադրության մասին: Իհարկե, բագրատյանական ձեռագիրը կրկին տարբերվեց` շուտ ՙթռնել՚, քանի դեռ քեզ չեն դավաճանել սկզբունքով: ՀԱԿ-ում ստեղծված նոր իրավիճակի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀԱԿ պատգամավոր (համենայն դեպս, մեր ունեցած վերջին տվյալներով), ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, սակայն.
- Զանգահարեք Կոնգրես, հարցրեք:
- Պարոն Մանուկյան, ամեն դեպքում, Հ.Բագրատյանի առաջադրվելը արդյոք դավաճանությո±ւն չէր ՀԱԿ-ի համար:
- Ամեն ինչ պարզ կլինի մեր համագումարի ժամանակ:
Հետաքրքիր է, չլինի պարոն Մանուկյանի միտքն էլ է ծռվել, որ իրեն կոնգրեսական չի համարում: Մի±թե ԼՏՊ-ին հաջորդ ամանորյա ՙնվերը՚ կմատուցեն Արամ Մանուկյանն ՀՀՇ-ն եւ կազատվեն ՀԱԿ-ի ՙլծից՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles