ՙԻԲՐ ԳՈՐԾԵՐՍ ԼԱՎ ԷՐ,ՀԱՐԵՎԱՆՍ ԷԼ ՄԵՐՍԵԴԵՍ ԱՌԱՎ՚
Նախկին գլխավոր պետեկամտակեր, ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը օգտագործելով իր յուրահատուկ հետախուզական ՙնյուխը՚ անդրադարձավ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածու չառաջադրելու հարցին: Վերջինս պնդել էր, որ ԲՀԿ-ն իշխանության կողմից ստեղծված կեղծ այլընտրանքային ուժ է, որը կատարել է քաղաքական հանցագործություն` իր կես միլիոն ընտրողներին հուսախաբ անելով եւ ՙհանցավոր վարչախմբի՚ վերարտադրմանը նպաստելով: Այս հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.
-Չգիտեմ, նույնիսկ արժե իջնել այդ մակարդակին, որպեսզի պատասխանեմ այդ անտակտ արտահայտությանը, բայց երեւի վերջին անգամ արժե: Ճիշտն ասած, ես չեմ կարողանում հիշել, թե այդ անձնավորությունը երբ է վերջին անգամ լուրջ քաղաքական որեւէ գործում մասնակից եղել: Բայց ամեն դեպքում, կարծում եմ նա հաստատ վերջինն է, ով փորձում է ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա, որովհետեւ բոլոր դժկամ ու անբարյացակամ մարդիկ առաջնորդվում են մի ժողովրդական անեկդոտի սկզբունքով` իբր գործերս լավ էր, հարեւանս էլ Մերսեդես առավ: Այդ մարդկանցից նա վերջինն է, որովհետեւ դրանք բոլորն այնքան ցեխ շպրտեցին ԲՀԿ-ի վրա, որ հոգնեցին ու պատասխան ստացան ԲՀԿ-ից ու ԲՀԿ-ի միլիոնավոր կողմնակիցներից, իհարկե տարբեր ու ոչ հաճելի արտահայտությունների տեսքով: Իրենք էլ արդեն չեն շարունակում իրենց գործը: Նա երեւի վերջին տիպն է մնացել:
-Իսկ միգուցե դա յուրահատուկ միջոց է ԲՀԿ-ի միջոցով ինքնագովազդով զբաղվել ու եւս մեկ անգամ իր մասին հիշեցնել:
-Լրագրողի հմտորեն մատուցված այս հարցին Ուրիխանյանը ուրախությամբ համաձայն է:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ՙԻԲՐ ԳՈՐԾԵՐՍ ԼԱՎ ԷՐ,ՀԱՐԵՎԱՆՍ ԷԼ ՄԵՐՍԵԴԵՍ ԱՌԱՎ՚
↧