Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԻՆՉՔԱՆ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԳԻՐՔԸ, ԱՅՆՔԱՆ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԳՐՔԻՑ

$
0
0

ԻՆՉՔԱՆ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԳԻՐՔԸ,
ԱՅՆՔԱՆ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԳՐՔԻՑ


Երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտական նստաշրջան` ՙՀայ տպագրությունը դարերի միջով՚  խորագրով` նվիրված հայ տպագրության 500-ամյակին: Ինչպես մեզ տեղեկացրեց ՊԳՀ բաժնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆԸ. ՙՄի քանի նիստ պետք է տեղի ունենա: Այսօր առաջին նիստի բացումն էր, ելույթ ունեցան մասնագետներ ԵՊՀ-ից, Գրականության ինստիտուտից, Սլավոնական համալսարանից, Պետական մանկավարժական համալսարանից: Գիտաժողովը նվիրված է հայ գրատպության անցած ուղուն: Ճիշտ է, բավականաչափ ուսումնասիրված է հայ գրատպությունը, բայց դեռեւս կարիք է զգում մասնավորեցումների` գործիչների գործունեության բնութագրմանը, հատկապես` Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանում տպագրության սկզբնավորման խնդիրներին, Եվրոպայի հետ ունեցած առնչություններում նաեւ մեր տեղական մշակութային պահանջարկին: Ինչպես ամենուրեք, այնպես էլ հայ գրատպության մշակույթի ասպարեզում հայերը ինքնուրույնություն, սեփական առանձնահատկությունների դրսեւորումներ են ունեցել` դրանով իսկ ապացուցելով, որ հայ գիրքը մեծապես նպաստել է ազգապահպանության գործընթացին` ձեռք ձեռքի տված հայ եկեղեցու հետ: Արդի հայ գրատպությունը ծաղկունք է ապրում, բայց ընթերցողի պակաս է զգացվում, հավանաբար, կապված նորագույն թռիչքների հետ. նկատի ունեմ նորագույն տեխնոլոգիաները: Ինչքան մատչելի է դառնում գրատպությունը, այնքան ընթերցողը կտրվում է գրքից: Դրա կանխելուն կնպաստեն հասարակության կենսապայմանների բարելավումը, քաղաքացիական հասարակություն ստեղծելը, իրական ժողովրդավարությունը, իշխանությունների տարբաժանումը, մոտենալը եվրոպական հասարակական կացութաձեւերին: Բարեփոխումների առաջին իրականացնողը մարդն է: Նաեւ մենք պետք է բարեփոխվենք ներքուստ՚: Պարոն Ա. Խառատյանը հավելեց նաեւ, որ գիտաժողովը կշարունակվի հունվարի երկրորդ տասնօրյակին, եւ ակնկալում է հետաքրքիր եւ հագեցած զեկույցներ:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles