ՈՒՄ ՀԵՏԵՎԻՑ Է ԳՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Նախագահական ընտրություններին ԼՏՊ-ի չառաջադրվելու հայտարարությունը երկար սպասեցնել տվեց իրեն, սակայն չենք ասի, որ վերջինս բացահայտում կատարեց իր տարիքի ու նախագահական աթոռին պիտանի չլինելու հարցում: ԼՏՊ-ի չառաջադրվելու վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԻՆ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց.
-Ինչպես 1998 թվականին ինքը խոհեմաբար հեռացավ` հասկանալով, որ միջազգայնորեն չի ընդունվում որպես Հայաստանի օրինական նախագահ, հիմա եւս դարձյալ խոհեմություն դրսեւորեց, հասկացավ, որ հաջողության հասնելու որեւէ տարբերակ չունի: Ինչպես 1998 թվականին, այնպես էլ այսօր հիմնավորումն այնքան էլ... ինչ ասեմ, չեմ ուզում իր մասին վիրավորական որեւէ բան ասեմ, խելացի չի, ճիշտ հիմնավորում չի. կարելի էր այլ հիմնավորում գտնել: Բոլոր գիտակից մարդիկ գիտեն, որ տարիք գոյություն չունի, մարդ կարող է ծերունի լինել 20 տարեկանում եւ մարդ կարող է երիտասարդ լինել 80 տարեկանում:
- Ինչ եք կարծում` 2008թ. Տեր-Պետրոսյանին ձայն տվողները արդյոք չե±ն հիասթափվելու այս քայլից:
-Հիասթափեցնի, թե չհիասթափեցնի, ում պետք է ձայն տա: Դա ոչ մի էական նշանակություն չունի, պարզապես ՙֆանատներին՚ ուզում եմ ասել, որ իրենց համար սրտանց ցավում եմ ու ասում եմ, որ աշխարհը չի վերջացել: Լեւոն Տեր-Պետրոսյանը իմացել է ում ետեւից է գնում ու ինչ ճանապարհով: ՙՖանատները՚ թող մի քիչ ուշադիր լինեն ու շատ արագ կողմնորոշվեն:
- Իսկ ում ետեւից է գնում Լեւոն Տեր-Պետրոսյանը:
- Լեւոնի արխիվը ուսումնասիրեք, կգտնեք:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ