ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Երեկ տեղի ունեցած ՀՅԴ հույժ գաղտնի ժողովի հետ կապված ուշ երեկոյան շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, որոշել է սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին: Բանն այն է, որ ՙգաղտնի ժողովում՚ գերիշխել է այն համոզմունքը, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը իրենց համար փայլուն հեռանկարներ են բացում ընտրություններում երկրորդ տեղը գրավելու համար: Եվ նույնիսկ որոշ դաշնակցական գործիչներ այն միտքն են առաջ քաշել, թե այդ հորիզոնականի մյուս հավակնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթելն իրենց համար որեւէ խնդիր չի առաջացնում: Իսկ երկրորդ տեղով ընտրություններից դուրս գալը հետագա քաղաքական ՙբազարների՚ համար ի¯նչ լայն հեռանկարներ է բացում...
ՀՅԴ-ական մեր աղբյուրը պատմեց նաեւ, որ կուսակցության վերնախավային որոշ գործիչների մոտ ընդհուպ մինչեւ խմորվում է երկրորդ տեղը զբաղեցնելու պարագայում մտածել իշխանական կոալիցիայից մտնելու մասին, այն հաշվարկով, որ կկարողանան ստանալ նախկինում ԲՀԿ-ին պատկանող նախարարությունները. ՙԵթե վարչապետի թեմային չխառնվեն, ապա խոսքը երեք նախարարական պորտֆելի մասին է՚: Մեր աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ նման զարգացումների հնարավորությունը ՀՅԴ-ականները քննարկել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ:
Սակայն մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ՀՅԴ-ական որոշակի շերտերի մոտ էլ կա այն մտավախությունը, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին կարող է ընտրություններին չմասնակցելու դիմաց իր նախարարությունները ետ ստանալու հավակնություն ներկայացնել, եւ, արդյունքում, իշխանության վերադառնալու դաշնակցական հույսերը կարող են զրոյի հավասարվող կամ, լավագույն դեպքում, ստիպված լինեն ԲՀԿ-ի հետ կիսել չորս նախարարական պորտֆել ու կձեւավորվի. այսպես ասած, ՙազգային համաձայնության կոալիցիոն կառավարություն՚:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ