Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ

$
0
0

ՙԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ

Դեկտեմբերի 15-ին ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում լինելու է միայն 2013թ-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը: Այս մասին երեկ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՙՄոտ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, որպես համագումարի պատվիրակ կընտրվի: Պատվիրակների մեծ մասն արդեն ընտրված են: Քննարկվեցին նաեւ ներկուսակցական հարցեր՚,- ավելացրեց Շարմազանովը:
Արձագանքելով խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտված է: Նա  եւս մեկ անգամ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ եւ այդ լսումներում ՀՀԿ-ն շատ հստակ իր տեսակետը հայտնել է: ՙՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միշտ եղել է ոչ թե ձեւական, կոսմետիկ փոփոխությունների, այլ բովանդակային բարեփոխումների կողմնակից, ուստի ձեւը մեզ այնքան չի հետաքրքրում: Մենք նման կոնսուլտացիաներին ոչ արձագանքել ենք, ոչ արձագանքում ենք: Մենք օրակարգ ձեւավորող քաղաքական ուժ ենք եւ ինքներս ենք որոշում ինչպեսի օրակարգ ունենալ՚,- ասաց ԱԺ փոխնախագահը: Իսկ ՀԱԿ-ն, ըստ Շարմազանովի, կարճատեւ պրոյեկտ է եւ ներկա պահին ՀԱԿ-ում 7 հոգով 8 երգ են երգում: Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջիկայում մի շարք դիմակազերծումների ականատես կլինենք: Հարցին, թե ի±նչ նկատի ունի դիմակազերծումներ ասելով, նա արձագանքեց. ՙԴիմակազերծում ասելով նկատի ունեմ բոլոր այն քաղաքական  ուժերին եւ գործիչներին, ովքեր ստիպված են լինելու հանելու իրենց դիմակները եւ հասարակությունը կտեսնի նրանց իրական դեմքը՚:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles