Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ` ԲՀԿ-ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ՚ ՀԱՆԴԻՊՈՒՄ

$
0
0

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ` ԲՀԿ-ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ՚ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշել էր ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը. ՙՄեզ մոտ կլինի վարչության նիստ, որտեղ կքննարկենք ներքաղաքական իրավիճակը, այդ թվում նաեւ մեր մասնակցության ձեւաչափը ընտրություններին, որն այս պահին խիստ ակտիվ քննարկման փուլում է: Նաեւ կքննարկենք ԲՀԿ-ի առաջարկը (հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մասին-Հ.Ս.)՚: Իսկ կուսակցական քննարկումներից հետո ի±նչ դիրքորոշում ունեն ՙԱզատ դեմոկրատները՚ թե° ԲՀԿ-ական առաջարկի, եւ թե° նախագահական ընտրությունների վերաբերյալ, պարզեցինք կուսակցության մամլո խոսնակ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ.
-ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը որոշել է լսել ՙԲարգավաճ Հայաստանի՚ դիրքորոշումն ու նրանց տեսակետները: Երկուշաբթի օրը տեղի կունենա հանդիպումը` ԲՀԿ ներկայացուցիչները կգան ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության գրասենյակ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, մենք քննարկել ենք ստեղծված ներկայիս իրավիճակը, դաշտում առկա բոլոր խնդիրները, բայց կոնկրետ որոշում, իհարկե, այս պահին չկա: Այս հարցը մեզ մոտ քննարկումների փուլում է: Դեռ ժամանակ ունենք որոշում կայացնելու, այնպես որ առաջիկայում կլինի նաեւ մեր դիրքորոշումը` թեկնածու կունենա±նք, թե± ոչ, կամ ո±րը կլինի մեր մոտեցումը առաջիկա զարգացումների հետ կապված:
- Իսկ վարչության քննարկման ժամանակ նախնական ի±նչ տրամադրվածություն ստեղծվեց խորհրդարանական կառավարման անցնելու ԲՀԿ-ի առաջարկի վերաբերյալ:
- Մենք ասել ենք, մեր կուսակցության ծրագրային դրույթում էլ նշված է, որ կողմ ենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարմանը: Դա մեզ համար նորություն չէ եւ նոր մոտեցում չէ, որպեսզի մենք դա քննության առնենք: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նախ կլսենք ու կտեսնենք, թե ո±րն է իրենց մոտեցումները, ինչպե±ս են իրենք պատկերացնում այն, ի±նչ ուղենիշեր են մատնանշում, որպեսզի դրանից հետո նոր արտահայտենք մեր վերաբերմունքը: Թե հանդիպմանն ի±նչ հարցեր կքննարկվեն, ի±նչ դիրքորոշումներ կարտահայտվեն, իհարկե, պարզ կլինի հանդիպումից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles