ԲԵՐԴ ԱՐՋՈՒԿԸ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ
The Green Bean սրճարանում դեկտեմբերի 28-ին կայացավ All I want for Christmas is Berd Bean խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ներկայացված նկարների գլխավոր հերոսը Բերդ արջուկն էր,որին յուրովի փորձել էին ներկայացնել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը`ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏԸԱՆԸ, <<ԻՐԱՎՈՒՆՔ>>-ի հետ խոսեց նախաձեռնության նպատակների ու գաղափարի մասին. <<Այս արջուկների մասին գիտեյի, երբ դեռ Լոնդոնում էի, նկարները սոցիալական կայքում եմ տեսել ու շատ եմ հավանել: Երբ Հայաստան եկա անմիջապես գնացի արջուկը գնելու, և մտածեցի, որ շատ լավ կլիներ, եթե մարդկանց հայտնի դառնային արջուկները, որոնք Տավուշի մարզում պատրաստում են այնտեղի կանայք: Ծրագիրն իրագործել ենք Կարեն Գրիգորյանի և Տիգրան Հակոբյանի հետ, այս ամենը պատրաստվել է ընդամենը երկու շաբաթում` տոներին արջուկների վաճառքը խթանելու համար: Նպատակ ունենք ներկայացնել արջուկին հանրությանը, որքան շատ վաճառք լինի, այնքան շատ աշխատանք կունենան դրանք պատրաստող կանայք>> :
Նշենք, որ ֆոտոների հեղինակը Նիկոլլոն է, ով հետաքրքիր լուծումներով ներկայացրել է ֆոտոշարքը հայ աստղերի մասնակցությամբ, ովքեր իմանալով ցուցահանդեսի նպատակների մասին անմիջապես արձագանքել են նախաձեռնությանը. <<Հուսով եմ, մի քանի տարի անց մի այսպիսի բան կազմակերպել Լոնդոնում, Եվրոպայում, ԱՄՆ-ում…>>:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ