Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ի ՆՄԱՆՆԵՐԻՑ ՉԵՆ ՆԵՂԱՆՈՒՄ

$
0
0

ՀԱԿ-Ի ՆՄԱՆՆԵՐԻՑ ՉԵՆ ՆԵՂԱՆՈՒՄ

Տարին փոխվեց, բայց ՀԱԿ-ն էլի նույնը մնաց: Երեւի առաջնորդի "թռնելու" քաղաքական դիրքորոշումից ոգեւորված իրենք էլ որոշել են կամաց-կամաց "ցվրվել": Այս անգամ մեզ հաջողվեց գտնել ՀԱԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ ու նույնիսկ հարց ուղղել:

- Պարոն Մուսինյան, ՀԱԿ-ն ինչո՞ւ նախագահական ընտրություններում չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, երբ շուրջ երկու տասնամյակ նրա հետ քաղաքական ճանապարհ է անցել:

- Զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, մի քիչ ավելի ուշ զանգահարեք...

Այո, ինչպես միշտ, այլ պատասխան չէինք էլ սպասում: Հուսանք, որ աստղային հիվանդության չի վերածվի մամլո խոսնակի պարտականությունները եւ մի ողջ տարի վերջինս անհասանելի չի լինի լրագրողների համար:

 

Ինչեւէ, նույն հարցով դիմեցինք նաեւ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ.

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: ՀԱԿ-ը որոշում է ընդունել, եւ մենք չենք կարող մեկնաբանել ՀԱԿ-ի կամ այլ քաղաքական ուժի որոշումները: Ցանկացած քաղաքական ուժ ինքը կարող է մեկնաբանել իր որոշումները:

- Իսկ այս պահին վիրավորական չէ՞, որ Հրանտ Բագրատյանին ՀԱԿ-ում չեն սատարում: ՉԷ՞ որ վերջինս հայտարարել էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի ինքն իր թեկնածությունը կհանի:

- Բոլորովին վիրավորական չէ, պարոն Բագրատյանը որոշեց առաջադրվել ու առաջադրվել է:

Ինչ խոսք, հետաքրքիր տրամաբանություն է: Թքած ՀԱԿ-ի վրա, մարդն ուզել է առաջադրվել ու առաջադրվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles