Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐՅՈՒՆԱԼԻ ՈՐՍ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

$
0
0

ԱՐՅՈՒՆԱԼԻ ՈՐՍ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Ստամբուլի հայկական թաղամասում շարունակվում է թուրքական որսը հայ տատիկների նկատմամբ: Երկու չբացահայտված դեպքերից հետո թաղամասի բնակիչները ցնցվեցին հերթական անգամ: ՙԱկոս՚ թերթը տեղեկացրել է, որ հունվարի 6-ին տարեց մի այլ կին գնալիս է եղել եկեղեցի, երբ նրա դեմը կտրել էին մի քանի տականքներ: Նրանք փորձել էին տատիկին նստացնել ավտոմեքենա: Սակայն ծեր հայուհին գլխի էր ընկել, որ իրեն վտանգ է սպառնում եւ դիմել էր փախուստի: Գլխին եկածի մասին նա տեղեկացրել էր ոստիկանությանը: Հիշատակելով, որ այդ դեպքից մի քանի օր առաջ Ստամբուլում գազանաբար` դանակի 7 հարվածով սպանվել էր 84-ամյա մի կին, եւ այդ հանցագործությունը չի բացահայտվել, քիչ հույս կա նաեւ, որ այդպիսի ոտնձգությունները հայ տատիկների նկատմամբ չեն ընդհատվի մոտ ժամանակներում:

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ

2012 թ. օգոստոսին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հիվանդանոցում մահացել էր Թարթառի շրջանում մոտ երկու ամիս զինվորական ծառայությունն իրականացնող Էլշան Նովրուզովը: Չնայած զինվորի մահվանից անցել է 5 ամիս, եւ հետաքննությունը հաստատել է, թե նա մահացել է հիվանդության պատճառով, սակայն զինվորի հայրը` Նարիման Նովրուզովը, չի ընդունում պաշտոնական վարկածը: Նա հայտարարում է, որ թույլ չի տալու վարկածներով կոծկել որդու մահը:
Նարիման Նովրուզովը հայտնել է, որ իր որդուն սպանել է զորամասի սպաներից մեկը, ինչը հաստատում են նաեւ Էլշանի հետ ծառայողների ծնողները, ովքեր, սակայն, վախենալով, որ իրենց զավակներին վնաս կհասցնեն, խուսափում են ցուցմունք տալուց:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles