Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՐԱԿՈՑ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

$
0
0

ԿՐԱԿՈՑ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու փաստի առնչությամբ: Ըստ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության` զորամասերից մեկի մարտական հենակետերից մեկում հունվարի 14-ին` ժամը 10:40-ի սահմաններում, համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածք էր ստացել եւ Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ տեղափոխվել զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Արմենի Պետրոսյանը: Նախնական վարկածն է` անզգուշությունը:

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ
ՙ
Ավտոգող՚ Ռուդիկը հունվարի 14-ին հայտնվել էր Ոստիկանության Արտաշատի բաժնում` 2 ամիս առաջ կատարված գիշերային ՙզբոսանքների՚ առնչությամբ: 40-ին մոտ այդ տղամարդը 2012թ. նոյեմբերի 30-ին` ժամը 01:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կատարել էր 2 ավտոմեքենայի կողոպուտ: Տներից մեկի մոտ կայանված ՙՄերսեդես E 260՚ մակնիշի ավտոմեքենայի սրահից նա գողացել էր էլեկտրական մարտկոց եւ ձայնագրիչ, իսկ ՙԳԱԶ 3110՚ մակնիշի ավտոմեքենայից նրա ավարն էր դարձել էլեկտրական մարտկոցը:


ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԵԻՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում չկայացած թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը սպառնացել է Panorama.am-ին դատով, եթե այն համարձակվի տարածել իր հետախուզման մեջ գտնվելու մասին լուրը: Լրատվամիջոցը չի հավատացել ՙէքսթեկնածուի՚ ՙխոստումներին՚ եւ իր կայքում տեղադրել է տեղեկատվություն, ըստ որի` Ռ. Ահարոնյանին որոնում է ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Պատճառը` Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010-ի որոշումն է, համաձայն որի` ՙհօգուտ ՙՊրո կրեդիտ բանկ՚ ՓԲԸ-ի Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանից (հասցեն` Վ. Համբարձումյան 6-33) եւ Աստղիկ Գերավետյանից բռնագանձել 98 340.30 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով պատասխանողների գույքի, այդ թվում` նաեւ գրավադրված գույքի վրա:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles