Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԵԹԵ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԻ

$
0
0

ԵԹԵ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԻ

http://www.7or.am/images/news/thumb/2011/04/Aram-Harutyunyan.bmpԵրազանքների գիրկն ընկած, իրեն ապագա նախագահ պատկերացնող թեկնածու ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, երեկ՝ աչքի ընկնելու համար փորձել էր ՛՛սրամիտ՛՛ արտահայտվել՝ նշելով, որ անգամ 45 տարի անց դիահերձում անցկացնելով ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական ընկերության տնօրեն Ահարոն Ադիբեկյանին, պարզ կլինի, որ նա սնվել է Բաղրամյան 26 հասցեից: Հովանավորչության հարցի պարզաբանմամբ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց. ՛՛Ես սնվում եմ տարբեր աղբյուրներից, այդ թվում նաեւ Բաղրամյան 26-ից, բայց դա չի ազդում իմ ծրագրերի վրա, որովհետեւ ես իմ սեփական վարկանիշն ունեմ եւ դա ավելի բարձր է, քան յուրաքանչյուր պատվեր: Եթե Արամ Հարությունյանը սրի իր հիշողությունը, ապա կհիշի, որ դեռեւս 1991 թվականին ես չեմ սնվել ՀՀՇ-ից, նույնը 94-ին, 96 -ին, բայց անց եմ կացրել հետազոտություն ու տվյալներ եմ տվել մեկը համընկել է Տեր-Պետրոսյանի շահերին, մյուս՝ չի համընկել: Նախորդ ընտրություններին, ես չորս թեկնածում եմ ունեցել, մեկին ասել եմ դու հաղթելու ես, մյուսներին ասել եմ, որ պարտվելու եք, այսինքն դա ոչ մի կապ չունի թե ես որտեղից եմ սնվում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles