Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕՊԵՐԱՅԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԱՅՍՕՐ ԾԱՌԵՐԸ ՀՈՍԱՆՔԱԼԱՐԵՐՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

$
0
0

ՕՊԵՐԱՅԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԱՅՍՕՐ ԾԱՌԵՐԸ ՀՈՍԱՆՔԱԼԱՐԵՐՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ ստեղծել են Համահայկական բնապահպանական ճակատ:

ՀԲՃ նախաձեռնող խումբը այսօրվա մամուլի ասուլիսոմ տեղեկացրեց , որ բնապահպանական խնդիրների իրականացման համար կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների և այլն): Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը և կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար կկազմվի խորհրդատվական մարմին, որտեղ կներառվեն ոլորտի հայտնի գիտնականներն ու հանրային գործիչները: Կձևավորվեն կառույցներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Լոս Անջելեսում և Մոսկվայում:

Իսկ «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք Համահայկական բնապահանման Ճակատը ունի կոնկրետ անելիքներ, Երեւանում կանաչապատ տարածքների պահպանման հարցում, երիտասարդ բանապահապան ակտիվիստները պատասխանեցին. «ՀԲՃ անունը արդեն շատ բան է հուշում, մենք չենք զբաղվելու միայն Թողուտով, Խոսրովով: Փորձելու ենք ամենամեծ եւ ամենալայն համակիրների ու համախոհների շերտը ներգրավել ճակատ, որոնք  վստահեցնում ենք, որ կզբաղվեն օրինակ՝ Երեւանի Օղակաձեւ զբոսայգու վերականգմամբ: Ճակատի միտքն է, համախմբել դաշտում բոլոր ակտիվ մարդկանց եւ որոնք կաշխատեն մեկ գաղափարի շուրջ: Այսօր Երեւանը կիսաավեր վիճակում է: Ոչ մի կանաչ գոտի չի մնացել: Օպերայի շրջակայքում այսօր տեսնում ենք ծառեր, որոնք հոսանքալարերն են պահում»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles