Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՈՎ ՏՈՒԺԵՑ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

$
0
0

ՈՎ ՏՈՒԺԵՑ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Վերջին շրջանում լայն աղմուկ հանած արտոնագրային վճարների մասին օրենքի քննարկման վերաբերյալ տեղի ունեցավ մոմուլի ասուլիս, որտեղ ներկա էին ՀՀ գլխավոր ատամնաբույժ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանին եւ Հայաստանի ատամնաբույժների ասոցացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանին: Լազար Եսայանը իր խոսքում նշեց. ՙՇատերն են  տեղյակ, որ դեկտեմբերի 19-ին օրենքը ուժի մեջ մտավ, եւ իհարկե, դժգոհություն առաջացրեց ստոմատոլոգների շրջանում: Ինչպես բոլոր օրենքներն, այդպես էլ այս օրենքը ունի իր դրական եւ բացասական կողմերը` առաջին հայացքից թվում է թե շատ լավ օրենք է, ստոմատոլոգին ազատում է մի շարք հոգսերից, բայց երբ խորանում ենք, օրենքում կան բազնմաթիվ բացթողումներ: Մեր տնտեսագետների հաշվարկով, որպեսզի վճարվի 80.000 դրամ մեկ ստոմատոլոգիական բազկաթոռին, ապա ստոմատոլոգը պետք է ունենա այդ բազկաթողի համար 1.5 մլն դրամի մուտք,որպեսզի մենք ունենանք այդ 80.000դրամ հարկային վճարը:Այս օրենքում հաշվի առնված չէ նաեւ մանկական ստոմատոլոգիական ծառայությունները, հաշվի չի առնված տեխնիկական լաբորատորիաները, որոնք գտնվում են պոլիկլինիկաններում, հաշվի չի առնված ռենտգեն ծառայությունները, որոնք նույնպես գտնվում են պոլիկլինիկաներում:Ասեմ ձեզ, որ ատամնատեխնիկական եւ ռենտգեն ծառայությունները,  միջոցներ են , որպեսզի մենք հասնենք վերջնական արդյունքի, չէ որ բուժման ընթացքում մենք անցնում ենք երերք փուլ. ախտորոշում, բուժում, բուժման ընթացքում ռենտգեն, այն էլ մի քանի անգամ, եւ վերջում այդ նույն բժիշկը հղկում է ատամը եւ ստացված դրոշմը ուղարկում է լաբորատորիա, այսինքն տեխնիկը հիվանդի հետ չի շփվում: Դուրս է գալիս մեկ ատամ բուժելու համար մենք հարկվում ենք 3 անգամ: Փաստորեն բազկաթոռ, ռենտգեն, լաբորատորիա, մենք հարկվում ենք երեք դաշտում: Իհարկե, նշված է, որ սահմանամերձ շրջանների համար գները ավելի մատչելի է, բայց կարծում եմ այն նույնպես պետք է վերանայվի: Չեմ կարող չնշել, նաեւ ուսումնական պրոցեսը: Ես, իհարկե, օրինակը կբերեմ Բժշկական համալսարանը : Մենք ունենք 4 կլինիկա , սակայն դա չի բավականացնում մեզ, որ մեր ուսանողներին ուսուցանենք, այսինքն, մենք օգտվում ենք նաեւ այլ կլինիկաների ծառայություններից, որպես բազաներ: Ինչ է ստացվում, Բժշկական համալսարանն ունի շուրջ 50 ստոմատոլոգիական բազկաթոռ, այնտեղ աշխատում են մեր ուսանողները, դե եթե ընդունենք, որ ես մեկ ատամը կարող եմ բուժել կես կամ մեկ ժամվա ընթացքում, ապա ուսանողը դա կարող է անել 4-5 ժամվա կամ էլ 1-2 օրվա ընթացքում, բնականաբար, ուսումնական պրոցես է. նրանք պիտի աշխատեն ավելի դանդաղ: Եւ ստացվում է այնպես, որ շահութաբեր չի ուսումնական բազկաթոռի աշխատանքը:Այսինքն, ստացվում է, որ ուսումնական հաստատությունը պետք է աշխատի գերվնասով: Մի խոսքով կարող եմ ասել, որ Առողջապահության նախարարությունը ի դեմդս առողջապահության նախարարի, լրջորեն զբաղվում է այս խնդրի կապակցությամբ: Մենք մեր առաջարկությունների փաթեթը կներկայացնենք Ֆինանսների նախարարություն, կարծում եմ, որ առաջին փուլի համար պետք է որ ունենանք դրական արդյունք:Ես չգիտեմ, թե այս օրենքի փոփոխությունը, երբ կքննարկվի Ազգային ժողովում, բայց մինչ այդ մենք ցանկանում ենք օրենքում այս բացթողումները հասցնել մինիմալի:Ի դեպ օրենքի մեջ փոփախություն կատարելուց առաջ, ոչ ոք մեզ կամ Առողջապահության նախարարության հետ չի քննարկել՚: Պարոն Գեւորգյանն էլ հավելեց.ՙԱյս օրենքը շատ ցավալի է , շատ վիրավորված ենք որովհետեւ մոզ ստոմատոլոգներիս անջատել են առողջապահությանից :Այդ օրենքի համաձայն, մենք արդեն անցնում ենք խաղատների, հարսանյաց սրահների եւ այլ շինությունների դասին:Եթե մեր հանդեպ նման մոտեցում է, ապա այս հարկը կդրվեր նաեւ հիվանդանոցների մահճակալների վրա:Հարկավոր է գլոբալ նայել հարցին, առողջապահությունը ազատված է ավելացված հարկից:Այս արտոնագրային վճարների մասին օրենքի 2-րդ կետով ասվում է , որ այս հարկը մուծողները ազատվում են ավելացված արժույթի հարկից եւ շահութահարկից, բայց այդ երկուսի գումարը տալիս է սա, այսինքն մեզ անուղղակի անջատեցին, առողջապահությունից եւ դարձրին ավելացված արժեքի հարկ վճարող, արդյունքում հենց ժողովուրդն է տուժում: Այս տարվա հունվարի մեկից խանութները 10-20 %-ով բարձրացրել են իրենց ապրանքի գները,որոնցից մենք օգտվում ենք , օրենքի համաձայն 30-35%-ն էլ մենք կբարձրացնենք,ստացվում է 50% ստոմատոլոգիական ծառայությունների գները թանկացան: Ո±վ տուժեցª առաջնահերթ ժողովուրդը ՚:

ՙԻրավունքի՚ այն հարցին, թե այս օրենքի ընդունումը միտում ունի? հասնել նրան, որ փոքր մասնավոր կլինիկաները փակվեն, պարոն Եսայանը պատասխանեց. ՙԲնականաբար փոքր կլինիկաները կփակվեն, իսկ մեծերն էլ ինքնըստինքյան կանցնեն ստվերայինի, այսինքն այն մեծ կլինիկան, որը ունի ասենք 11 ստոմատոլոգիական  բազկաթոռ, բնականաբար, կպակասեցնի իր բասկաթոռների քանակը, իսկ այն ծառայությունները, որը կատարում էր առանձին, կսկսի միասին կատարել՚:

Դե, բնականաբար, հո չեն գժվել , որ քաղաքացու օգտին մի օրենք ընդունեն, որ մենք էլ հասկանանք, ապրում ենք , ընդհակառակը հիմա ինչպես երբեք մարդկանց ՙգեղեցիկ ատամնաշարերը կսկսեն փայլել առողջությունից՚:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles