ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՖԱՆՏԱԶԻԱՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ
՛՛Ես չեմ կոտրվել ու կոտրվելու, ով որ այսօր Հայաստանում ապրում է, երկիրը պահում է ՝ չի կոտրվել՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ՛՛Ազգային Համաձայնություն՛՛ կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
՛՛Իրավունք՛՛-ի այն հարցին, թե ինչն է պատճառը, որ նախագահականից բացի, Հարությունյանը չի ցանկացել առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, բանախոսը պատասխանեց.՛՛ 2003-ին ու 2007-ին մեր կուսակցությունը մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին: 2003 թվականի ընտրությունում ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցությունը հավաքել է այնքան ձայն, որքան ՛՛Հայոց Համազգային Շարժում՛՛-ը, ԱԻՄ՛-ը , ՛՛Քրիստոնյա դեմոկրատներ՛՛ կուսակցությունը: Երկրի վիճակը շատ վատ է: Իմ նպատակը մանդատ ունենալը չէ, իմ նպատակն իշխանություն վերձնել չվերձնելը չէ: Օրինկա՝ երեք քաղաքական ուժ բոյկոտեց, սակայն ըստ էության նորմալ բացատրություն չտվեցին: Ես կանչելու եմ իրանց ասելու եմ, տղերք, եկեք, ուր եք գնացել, ինչի եք թողել ժողովրդին մենակ: Ես դրա համար էի առաջադրվել:
ՀԱԿ, դաշնակցություն՝ ասեք մի սցենար, որը կարող է լինել 2013 թվականի ընտրություններից հետո, տաս օր հետո, մեկ ամիս հետո, որից հետո դուք կմտնեք խաղի մեջ: Կարող է նրանք, ինչ որ բան են մտածել, ես չգիտեմ ֆանտազիաս չի հերիքում, ես չեմ ուզել քաղաքացուն թողնել մենակ : Ես առաջադրվել եմ, որ ասեմ, ժողովուրդ, կա մեկը ձեզանից մեկը, ում կարող եք ընտրել, ոչ թե օլիգարխ, ոչ թե կուսակցության նախագահ: Դա է պատճառը, որ ես կուսակցությունով չեմ առաջադրվել՛՛,- նկատեց բանախոսը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ