Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ

$
0
0

ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ: Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով: Ավելի ուշ լրագրողների հետ հանդիման ժամանակ Կարեն Շահնազարովը ասուլիսը սկսեց նախագահի կողմից ստացած  մեդալի ցուցադրումով: Պատմեց, որ հանրապետության ղեկավարի հետ զրուցել են Արցախի կինոարտադրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, քանի որ իր արմատներով ղարաբաղցի է եւ ավելացրեց. «Ուժեղ ազդեցության տակ եմ: Մեծ պատիվ էր ինձ համար Հայաստանի նախագահից ստանալ նման պարգև»:  Բանախոսը  Հայաստանում է իր` «Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերային մասնակցելու համար:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles