Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ժողովուրդ, քաշվանք...

Image may be NSFW.
Clik here to view.
Ժողովուրդ, քաշվանք... Պարզվում է` անգլիացիք վաղուց արդեն կյանքի են կոչել ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հեքիաթի սյուժեն: Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն այսօր, ինչպես եւ ամեն տարի, Անգլիայի հյուսիսում գտնվող Սենթոն Բրիջ գյուղում հավաքվելու են աշխարհի ամենափորձառու ստախոսները, որպեսզի պայքարեն աշխարհի ամենամեծ ստախոսի կոչման համար: Ու ինչն է զարմանալի. ըստ մրցութի պայմանների, փաստաբանների եւ քաղաքական գործիչների մասնակցությունը մրցույթին արգելված է, քանզի նրանք գլխանց համարվում են բացառիկ ստախոս:
Բայց երեւի թե արժեր, որ ստախոսների այդ մրցույթին մասնակցի ՙԱրմավիան՚: Զորօրինակ` ՀՀ քաղաքացի ՆԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ դաժանաբար քաշվել է այդ, կներեք արտահայտության համար, ավիաընկերության երեսից, քանի որ նրան առաջարկել էին չորս օր մնալ Թել Ավիվի օդանավակայանում, մինչեւ հետաձգված չվերթի փոխարեն ՙԱրմավիան՚ նրան առաջարկի նոր չվերթ: Ու, ի դեպ, հրաժարվել են գոնե մասամբ հատուցել նրա ծախսերը, դեռ երեւան վերադառնալուց հետո էլ մի բան էլ մուննաթ են եկել, որ նախապես զգուշացրել են: Դե ինչ, երեւի թե շատ շուտով ժողովուրդը նոր թեւավոր խոսք կկիրառի. ՙԴա սուտ է այնքան, որքան ՙԱրմավիայի՚ չվացուցակը՚:

Ընթերցել...


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles