ՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ ՈՎ Ա՚
ՙՆախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտը՚, երեկ լրագրողների հետ իր մտքի ՙգոհարներով՚ կիսվել է ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Իսկ թե ինչ հնարավոր վնասներ կլինեն նախագահական ընտրությունների ժամանակ ԼՏՊ-ի առաջադրման արդյունքում, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, սակայն.
- Ստյոպա Սաֆարյանն ո±վ ա, որ ես իրեն comment անեմ: Քանի անգամ կարելի է ասել: Դուք ասում եք մի մարդու մասին, որին չեմ էլ ճանաչում:
- Բայց, պարոն Բագրատյան, պետք չէ մեկնաբանել, մենք Ձեզ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնարավոր վնասներից եւ օգուտից էինք հարցնում:
- Բայց այդ խոսքը ծագել է Ստյոպա Սաֆարյանից, չեմ ուզում պատասխանեմ: Ընդհանրապես գեղեցիկ չի...
Պարոն Սաֆարյան, խնայեք պատգամավորների նյարդերը, նրանք նույնիսկ հեռախոսով չեն ցանկանում Ձեր անունը լսել, ուր մնաց թե Ձեզ ամեն օր տեսնեն Ազգային ժողովում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀԱՂԹԵՑ. ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԱՂԱՆԴԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվեց վճիռն այն դատական գործով, որը անցել էր ըստ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցի ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի Նեդելի Արմենիի՚ թերթերի: Նշենք, որ հայցն ամբողջությամբ մերժվել է, եւ ըստ վճռի հայցվոր կողմը պարտավորվում է հոգալ փաստաբանական ծախսերը: Հիշեցնենք, որ վերը նշված աղանդը այդ լրատվամիջոցներից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել ՙաղանդ՚ բառը գործածելու եւ հայտնի ՙպոռնո-աստղ՚ Անժելա Սարգսյանին ՙԿյանքի խոսքի՚ անդամ ներկայացնելու համար: Իրականում ինչպես արտահայտվում էին աղանդի պարագլուխները, նրանց նպատակն էր մամուլում վախ սերմանել աղանդի հանդեպ որեւէ քննադատական խոսք հրապարակելու առումով: ՙԻրավունքի՚ ղեկավարությունը դատարանի այս վճիռը գնահատում է որպես Հայաստանում ժողովրդավարական արժեքների, այն է` մամուլի, խոսքի, կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքների պաշտպանություն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ