Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙՙԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՚

$
0
0

ՙԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՚

Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ արդեն ներկայացրել են իրենց քաղաքական կողմնորոշումները` եկող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս հարցով ՙԻրավունքը՚ դիմեց նաեւ Հրեաների հայրենակցական միության նախագահ ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻՆ:
-Գիտեք, մենք երբեք չենք եղել ընդդիմության շարքերում, այդ պատճառով կարծում եմ, որ մենք կմնանք հասարակության ընդհանուր կարծիքի հետ: Բացի այդ, եթե անկեղծ լինենք,  ընտրություն կատարելը, կամ ում ձայն տալը բացարձակ գաղտնի է:  Ես անձամբ իմ ձայնը տալու եմ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ ինչ վերաբերում է միության անդամներին, ապա ես ճիշտ է գիտեմ, թե ում օգտին են նրանք քվեարկելու, բայց որեւէ բարոյական, կամ իրավաբանական իրավունք չունեմ նրանց փոխարեն պատասխանել: Չնայած, որ, մենք եւ մեր միությունը այսօր բազում խնդիրներ ունենք, ինչպես նաեւ Հայաստանը, բայց այդուհանդերձ հույս ունենք, որ եթե հնարավորություն տանք այսօրվա մեր նախագահին աշխատել նաեւ ապագայում, ինչ-որ բան անպայման կփոխվի: Ամեն դեպքում մենք հուսալու ենք եւ պահանջելու, որ ընտրված նախագահն իր խոստումները անպայման կատարի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles