Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙՔՎԵԱՐԿԵԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ՍԱՏԱՐԵԼԸ` ԱՅԼ՚

$
0
0

ՙՔՎԵԱՐԿԵԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ՍԱՏԱՐԵԼԸ` ԱՅԼ՚

ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը ձեռնպահ է մնում հայտարարություններից, սակայն սատարելու է ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Իսկ թե ինչո±ւ չեն այս մասին բարձրաձայնում ՙԱզատ դեմոկրատները՚, ՙԻրավունքը՚ պարզեց ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության մամլո խոսնակ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ.
-ՙԱզատ դեմոկրատներն՚ այսքան ժամանակ գործել են բաց, հրապարակային եւ այս պարագայում եւս թաքցնելու որեւէ բան չունենք: Մենք ասել ենք, որ մեր դիրքորոշումը կհայտնենք այն ժամանակ, երբ ընդդիմադիր թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերն ու սկսվի նախընտրական քարոզարշավը: Երբ բոլորը մտնեն քարոզարշավի փուլ, ներկայացնեն իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները, այդ դեպքում, ՙԱզատ դեմոկրատները՚ կներկայացնեն իրենց մոտեցումը, թե որ թեկնածուի կողմն է իրենց համակրանքը եւ ընդհանրապես արժե± ինչ-որ մեկին սատարել, թե± ոչ: Մենք նաեւ ասել ենք, որ մեզ համար որեւէ թեկնածուի սատարումը ինքնանպատակ քայլ չէ: Նախ պետք է համոզված լինենք, թե արդյոք մեր սատարումով, տվյալ թեկնածուի կողքին կանգնելով, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել քաղաքական գործընթացներում:
- Բայց, չէ որ արդեն քարոզարշավը սկսվել է:
- Այո, այսօր արդեն երրորդ օրն է, եւ մենք եւս չենք ուշացնի ու առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբª ներկայացնելով մեր դիրքորոշումը: Դա կլինի հրապարակային ու դրա մասին կիմանան բոլորը: Այս պահի դրությամբ որեւէ մեկին սատարելու կամ չսատարելու վերաբերյալ հայտարարություն չունենք: Իսկ այն, ինչ գրվում է մամուլում, իրենց եզրահանգումներն են, ինչի իրավունքն ունեն:
- ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ՙԱզատություն՚ կուսակցության համագումարի ժամանակ խոսում էր իր եւ Հ. Բագրատյանի բարեկամական հարաբերությունների մասին, այս հանգամանքը կուսակցության դիրքորոշման մեջ դեր կունենա±:
- Ոչ թե զուտ արյունակցական կապեր կան, այլ պարզապես ընկերներ են: Քվեարկելը մի բան է, սատարելը` այլ: Յուրաքանչյուր ոք կարող է գնալ եւ քվեարկել այն թեկնածուի օգտին, ով իրեն հոգեհարազատ է, ում հետ ճանապարհ ունի անցած: Իսկ քաղաքական ուժի սատարումը նշանակում է պատասխանատվությունը կիսել տվյալ թեկնածուի հետ: Իսկ նման որոշումը արդեն իսկ պետք է լուրջ վերլուծությունների, քննարկումների արդյունքում ծնվի: Այնպես որ, այստեղ ՙԱզատություն՚ կուսակցության համագումարին մասնակցել-չմասնակցելը որեւէ առնչություն չունի այն հանգամանքի հետ, թե արդյո±ք կսատարենք Հրանտ Բագրատյանին, թե ոչ: Պարոն Բագրատյանի հետ մեր կուսակցության շատ անդամներ անցած ճանապարհ ունեն եւ միասին աշխատել են տարբեր բնագավառներում ու զուտ ընկերական հարգանքից ելնելով` ներկա են եղել: Այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles