Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԵԿԵՔ ՄԻ ՀԱՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ, ԲԱ ՈՒՄ ՍԱՏԱՐԻ՚

ՙԵԿԵՔ ՄԻ ՀԱՏ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ, ԲԱ ՈՒՄ  ՍԱՏԱՐԻ՚

ԲՀԿ-ն կամաց-կամաց սկսում է կողմնորոշվել, թե ում պետք է սատարի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, թեպետ ոչ պաշտոնապես, բայց այլընտրանքի ընտրությունը գործող նախագահն է: Երեկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա սատարելու է Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչպե±ս են վերաբերում ԲՀԿ-ականները իրենց կուսակցության փոխնախագահի այսպիսի որոշմանը, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ.
-Եվ ինչ եք տեսնում արտառոց դրա մեջ:
- Փաստորեն, Դուք նորմալ եք վերաբերում նման դիրքորոշմանը:
- Իհարկե, նորմալ եմ վերաբերում: Իսկ ինչու պետք է նորմալ չվերաբերեմ, եկեք մի հատ թեկնածուներին համեմատենք, բա ո±ւմ սատարի:
- Բայց, պարոն Բալասանյանի հայտարարությունը չի հակասում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ոչ մեկին չսատարելու որոշմանը:
- ԲՀԿ առաջնորդը չի ասել, որ մենք սատարում ենք կամ չենք սատարում: Այո, հայտարարել է, որ մենք չենք սատարում ոչ մեկին օֆիցիալ, բայց մարդիկ այս երկրի քաղաքացիներն են, եւ պարոն Բալասանյանը ղեկավարում է մեծ համայնք` Գյումրին, որը երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետության, եւ նա իրավունք ունի իր որոշումը կայացնել ոչ թե որպես ԲՀԿ փոխնախագահ, այլ նաեւ Գյումրու քաղաքապետ: Դուք հաշվի առեք, որ նա ամենամեծ համայնքներից մեկի ղեկավարն է եւ իրավունք ունի նման որոշում կայացնել:
- Պարոն Ախոյան, Գյումրիի քաղաքապետը նաեւ ասել է, որ հետագայում  իր որոշումը կպարզաբանի: Հնարավո±ր է, որ այդ պարզաբանման ժամանակ վերջինս հայտնի ԲՀԿ-ի շարքերը լքելու մասին:
- Ոչ, չեմ կարծում, այսօր բոլորս էլ ունենք մեր դիրքորոշումը, բոլորս էլ ունենք մեր խնդիրները , մեր կարծիքը, բոլորս ունենք մեր տրամադրվածությունը ներքաղաքական  գործընթացում եւ մեր դերն ու կշիռը արտաքին քաղաքականության մեջ, այնպես որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա , որ ինչ-որ դրա համար խնդիրներ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles