Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԷԼ Է ՄԵԿՆԵԼ ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

$
0
0

ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԷԼ Է ՄԵԿՆԵԼ
ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Երեկ շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ հայտնի ՙօրենքով գող՚ Դեդ Հասանի հուղարկավորմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ով, համաձայն պարբերաբար շրջանառվող խոսակցությունների, իր հերթին ՙօրենքով գող՚ ճանաչվելու նկրտումներ ունի: Մեկնաբանելով այս խոսակցությունները` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց.
-Հա, ասենք Սպարտակ Ղուկասյանը գնացել-մասնակցել է ՙօրենքով գող՚ Դեդ Հասանի թաղման արարողությանը, ու ի±նչ: Հազար ու մի անունով մարդ ա մասնակցել էդ մարդու թաղմանը, բայց չէ, մեջներն ինչպես միշտ Սպարտակի անունը զռաց:
Քաղաքականությունից էլ պրծանք, էլ ինչ եք ուզում, ինչի եք էդքան խառնվել, ի±նչ են ուզում ընդհանրապես: Մեկ իմ հետեւից են ընկնում, մեկ էլ` Սպարտակի: Երեւի դիտավորյալ են անում, որ մենք էլ համբերությունից դուրս գանք: Անհարմար է, մի քիչ թող ամեն մեկը իր գործով զբաղվի, երկրի գործերին նայեն, ոչ թե ամեն մեկը մի ՙմուտիլովկա՚ անի, մյուսներն էլ սկսեն կրկնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles