Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԱՆԿԱՊ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ”

$
0
0

“ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԱՆԿԱՊ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ”

Հանրապետությունկուսակցությունը ՀԱԿ-ի “քարուքանդ” լինելուն զուգահեռ կամաց-կամաց անկում է ապրում: Այս կուսակցությունը, ինչպես պարզեց “Իրավունքը”,  նույնիսկ տեղեկատուներում գրանցված գրասենյակի հեռախոսահամար չունի: Ամեն դեպքում, մենք փորձեցինք կապ հաստատել հեղափոխական կարգախոսներով կոկորդ պատռող, բայց նախագահական ընտրությունների ժամանակ սուտմեռուկ ձևացող “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ եւ պարզել, թե այս կուսակցությունը ինչպե՞ս է գնահատում ընդդիմության ներկայիս վիճակը: Սակայն, երեւի վերջինիս ֆինանսական ճգնաժամը տիրել էր նաեւ բջջային հեռախոսակապին ու այդպես էլ մնաց անհասանելի: Ինչեւէ, հույսներս չկտրելով՝ դիմեցինք նաեւ “Հանրապետություն” կուսակցության անդամ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ.

- Ժամանակ չունեմ, տրամադրություն էլ չունեմ:

- Բայց, ինչ-որ խնդիր կա՞, որ չեք ցանկանում խոսել:

- Պատճառ չկա, ես չեմ ուզում ինչ-որ անկապ մարդկանց վերաբերյալ գնահատականներ տալ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles