Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

100%-ՈՎ ՍԽԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՂԸ

$
0
0

100%-ՈՎ ՍԽԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՂԸ


ՀԱԿ-ը երազում նախագահական ընտրություններ է տեսնում: Դեռ ոչ վաղ անցյալում վերջիններիս ձայնը տաք տեղից էր գալիս, ու լեզվով սարեր-ձորեր էին շուռ տալիս: Բայց արդյունքում, պարզվեց, որ ժողովրդական խոսքը, թե "Պառավ ձին էլ է մեկ-մեկ գարի ուտում" սխալ է, ու նախագահական ընտրություններում քանդող-փշրող բրիգադից ոչ ոք չառաջադրվեց: Այստեղ ճիշտ տեղին է հիշել ՀԱԿիստ Գուրգեն Եղիազարյանի դեռ անցյալ տարի "Իրավունքին" տված հարցազրույցներից մեկը, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան, թե պատրաստվո՞ւմ եք միասնական թեկնածուով գնալ նախագահական ընտրությունների, վերջինս նշել է. "Նախագահականին կգնանք միասնական ծրագրով եւ 100%-ով սրանց (մատնանշելով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին-Հ.Ս.) կուղարկենք տուն":
Ինչեւէ, այսօր եւս "Իրավունքը" փորձեց ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ պարզել, թե ի՞նչ եղան իր կանխատեսումները.

- Ես հարցազրույց չեմ տալիս:
- Պարզապես, ցանկանում ենք մեկնաբանեք, ինչո՞ւ չարդարացվեցին Ձեր հույսերը:
- Ես Ձեզ արդեն ասացի...
Եվ, իրոք, էլ ի՞նչ ասեք, պարոն Եղիազարյան, երբ հերթական անգամ մեծ-մեծ խոսել եք, բայց "անունը կա, ամանումը չկա" Ձեր ասածները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles