Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՁԱՅՆ ՏԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

$
0
0

ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՁԱՅՆ ՏԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀՀ նախագահի թեկնածու, անկուսակցական, հացադուլավոր  ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ձայներ տալու փոխարեն, քաղաքացիները ծաղիկներ են նվիրում: Վերջերս “Իրավունքը” հյուրընկալվելով նրա բաց երկնքի տակ գտնվող “ընտրական շտաբը” (ԳԱԱ-յի դիմաց)՝ նկատեց, որ Ա.Ղուկասյանի “նստավայրում” դեղին ծաղիկներ են դրված: Թե ո՞ւմ կողմից են թարմ ծաղիկները, պարզեցինք հենց իրենից.

- Քաղաքացիներից մեկը բերեց: Մի տիկին էր, որի որդին զոհվել էր 90-ական թվականներին: Նա եկավ ու ասաց, թե հույսով է, վստահ է, որ մեր երկրում հնարավոր կլինի հաստատել ազատ եւ արդար կյանք: Ինձ թվում է, այդ կինը դրա իրավունքը ունի, որովհետեւ նրա որդին մահացել է մեր երկրի լավագույն քաղաքական ապագայի համար, ոչ այն, որը մենք տեսնում ենք այսօր:

Ամեն դեպքում, հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե, գովել է, որ դեռ այդքան ռոմանտիկ եք մնացել, բայց սոված մարդուն ծաղիկը , հաստատ, չի կշտացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles