ՀԱԿ ԱՆԴԱՄ. ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ կիսվելով իր հերթական կանխատեսումներով և գնահատականներով, ասաց.
« Եթե հանկարծ ինձ ասեն, օրինակ՝ Րաֆֆին լինի նախագահ թե Սերժ Սարգսյանը, ես երկու ձեռքով կասեմ Սերժ Սարգսյանը: Րաֆֆին չմտած պայքարի մեջ արդեն պարտված էր»: Նա նաև նկատեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն այս ընտրություններին հակառակորդ չունի և ընտրությունների միակ խնդիրը կլինի մարդկանց մասնակցությունն ապահովելը: Սերժ Սարգսյանը մյուս թեկնածուների համեմատ բացարձակ առավելություն ունի: Ինքը ուրիշի ձեռքին խամաճիկ չէր դառնա, այ դրա համար ասում եմ բացարձակ առավելություն ունի ցանկացածի նկատմամբ»:
Անդրադառնալով մյուս թեկնածուներին ՀԱԿ ներկայացուցիչը ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու Արամ Հարությունյանը վճարեց այդ 8 մլն դրամը նախագահական ընտրություններում մասնակցություն ունենալու համար: Իսկ էպոսագետը ըստ նրա մութ անտառ է և դեռ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում այնտեղ:
Խոսք ուղղելով Րաֆֆի Հովհաննիսյանին ՀԱԿ անդամը նրան կոչ արեց, ասելով. «Քեզ պահիր թեկնածուի նման, դու քեզ պահում ես այնպես, կարծես Սերժ Սարգսյանի շտաբի պետը լինես»:
Ինչ վերաբերում է Ր.Հովհաննիսյանի Բաքու կատարած այցին, ապա պարոն Եղիազարյանը շատ դիպուկ նկատեց. «Ու՞մ թիկունքին կանգնած լինի Միացյալ Նահանգների դեսպանը և նա Բաքու չգնա»:
Պարոն Եղիազարյանը ինքը գովերգելով գործող նախագահին, նրա մարդ տեսակը չմոռացավ հանդիմանական խոսք ուղղել մյուս թեկնածուներին, ասելով, որ զուռնա- դհոլը վերցրել Ս. Սարգսյանի գովքն են անում:
«Իրավունք»-ի հարցին, թե ի՞նչ եղան անցած տարվա վերջին պարոն Եղիազարյանի կանխատեսումները, որ ՀԱԿ-ը միասնական թեկնածուով կմասնակցի ընտրություններին, կհաղթանակի և ՀՀԿ-ին կուղարկեն տուն, պարոն Եղիազարյանը ընդունելով իր սխալը պատխանեց.
«Այո ես ասել եմ, որ Տեր-Պետրոսյանը պետք է դնի իր թեկնացությունը ես միևնույն ժամանակ գիտեի, որ մենք կգնանք նոր բախման, որ Մարտի մեկի փոխարեն կլինի Մարտի 25, 28, կլինի Փետրվարի 10 ու այդ բախումը կավարտվի շատ լուրջ հետևանքներով: Ես դա գիտեի, որովհետև այսօր մենակ Սերժ Սարգսյանը չի, որ ուզում է նախագահ դառնալ, Ս.Սարգսյանից մոտավորապես մի 100 անգամ շատ շրջապատնա ցանկանում: Ս.Սարգսյանը ապահով մարդ է, բայց նրա շրջապատը անսպառ ախորժակ ունի: Նրանք ամեն ինչ կանեն, որ նա գնա և դառնա նախագահ): Ես ասում եմ, այն մարդն էի, որ ավելի քան վստահ էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կդնի իր թեկնածությունը, չդրեց մարդը, չդրեց և հիմա ժամանակ է անցել ես տեսա, որ ճիշտ է արել, որ չի դրել: Այսպես քաղաքական դաշտը ոչ մի անգամ չէր խառնվել»:
«Իրավունք»-ի հարցին, արդյո՞ք պարոն Եղիազարյանը չի կիսում իր թիմակցի՝ Սոս Գիմիշյանի համոզմունքը, որ ընդդիմության և հատկապես ՀԱԿ-ի կողմից ճիշտ որոշում չէր ընտրությունները նման կերպ՝ տանը նստելով բոյկոտելը, պարոն Եղիազարյանը պատասխանեց.
«Ես չեմ մեկնաբանում իմ թիմակիցների հայտարարությունները»:
«Այս ընտրություններին ՀԱԿ-ը հատուկ քայլ է արել, որպեսզի լրիվ այդ դաշտը ականներից զերծ մնա, հետո տեսնենք ինչ ենք անում ընտրություններից հետո»:
Պարոն Եղիազարյանը նշեց, որ եթե արդար ընտրությունների արդյունքոմ Սերժ Սարգսյանը ընտրվի, նրան չշնորհավորողը շան տղա կլինի:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ